ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Faberlic ընկերություն

ՖՈՏՈ

1995 թվականին ձեռնարկատերեր Ալեքսեյ Նեչաևը և Ալեքսանդր Դավանկովը որոշեցին զբաղվել բիզնեսով: Կար կոսմետիկ ապրանքանիշի հիմնադրման գաղափար։ Այն ժամանակ շուկայում առաջատարներն էին արտասահմանյան Oriflame, Avon, Mary Kay ընկերությունները։ Ձեռնարկատերերը որոշեցին չզբաղվել  ուրիշների արտադրանքի վերավաճառքով, այլ ստեղծել սեփական արտադրությունը։

1997 թվականին Նեչաևը բացեց իր սեփական կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող ընկերություն։ Սկզբում ընկերությունը կոչվում էր «Ռուսական գիծ»։ Ալեքսանդր Դավանկովն էլ ընեկրության առաջին գլխավոր տնօրենն էր։ Այդպես էլ սկսվեց Faberlic-ի պատմությունը։

Ընկերության հիմնադրումից մեկ տարի անց Նեչաևը և Դավանկովը ձեռք բերեցին խորհրդային գիտնականների կողմից մշակված էմուլսիայի՝ պերֆտորանի օգտագործման արտոնագիր։ Դրա առավելությունն այն էր, որ այն պարունակում էր թթվածին, ինչը դրականորեն էր ազդում մաշկի վիճակի վրա։

Հետագայում առաջացավ ընկերության անվանափոխություն պահանջ՝ արտաքին շուկաներ դուրս գալու համար։ Պետք էր գտնել մի ներդաշնակ անուն, որը նախկինում չէր օգտագործել ոչ մի արտասահմանյան ընկերություն, և որը կապ չուներ Ռուսաստանի հետ։ Այդ իսկ պատճառով էլ սեփականատերերը 2001 թվականին ռեբրենդինգ կատարեցին և փոխեցին անունը: Ընտրված Faberlic անվանումը մոտավորապես թարգմանվում է որպես «իմիջի վարպետ»։

Սկզբում ընկերությունը կոսմետիկա էր վաճառում կատալոգների միջոցով՝ մրցակցելով այնպիսի հայտնի կոսմետիկ ընկերությունների հետ, ինչպիսիք են Օրիֆլեյմը, Ավոնը, Մերի Քեյը։ Տարեցտարի թթվածին պարունակող կոսմետիկայի պահանջարկն աճում էր, և 2005 թվականին Faberlic-ը դարձավ ԱՊՀ և Բալթյան երկրների ամենամեծ ռուսական կոսմետիկայի ընկերությունը։ 2010 թվականին ընկերությունը վերակազմավորեց իր վաճառքի լոգիստիկ մոդելը և վաճառքի և առաքման կետերի թիվը 200-ից հասցրեց 2000-ի։ Միևնույն ժամանակ բացվեց առցանց խանութ։

2013 թվականից ընկերության հիմնադիրները սկսեցին մանկական հագուստի արտադրությունն ու վաճառքը։ Հավաքածուներ ստեղծելու համար հրավիրվել էր հայտնի իտալացի մոդելավորող Գերմանա Տրովատոն։ Մինչ այդ նա աշխատել էր այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Ralph Lauren-ը, Max Mara-ն, Kiko-ն։

Ապրանքանիշի պատմության ամենակարևոր փուլը 2015 թվականն էր: Այդ ժամանակ ընկերությունը թողարկեց կանացի հագուստի իր առաջին հավաքածուն: Գործերը հաջող էին ընթանում, բարձր պահանջարկի պատճառով ընկերության հասույթն աճել էր 50 %-ով։ Բացի դա բարելավվում էր կոսմետիկան։ Faberlic լաբորատորիայի մասնագետները թողարկել էին Air Stream նոր գիծը։

2016 թվականին ընկերությունը կրկին ընդլայնեց իր գործունեության շրջանակը։ Նա միավորվեց երկու կազմակերպությունների՝ Florange-ի և DENAS MS-ի հետ։ Առաջինն արտադրում էր դիզայներական աքսեսուարներ, զարդեր և ներքնազգեստ, երկրորդը՝ բժշկական սարքավորումներ։

2021 թվականին Faberlic-ը միավորվեց ֆրանսիական BioSea արտադրական համալիրի հետ։ Այդ ընկերությունն արտադրում է կոսմետիկա, օծանելիք, կենցաղային քիմիա և առողջապահական ապրանքներ։ Միաձուլման շնորհիվ Faberlic-ի արտադրանքի տեսականին կրկին ընդլայնվեց ներառելով նոր ապրանքներ:

Ներկայումս Faberlic-ն ունի 1775 լրիվ դրույքով աշխատող և 2,1 միլիոն դիստրիբյուտոր, որոնք ապրանքները վաճառում են կատալոգների միջոցով: 2022 թվականին Faberlic-ը զբաղեցրել է 32-րդ տեղն ուղղակի վաճառքի ընկերությունների համաշխարհային վարկանիշում։ 2021 թվականի վերջին այն ներառվել է նաև աշխարհի 100 աճող օծանելիքի և կոսմետիկայի ընկերությունների ցանկում:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular