ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում զոհվել է ոստիկանության 3 ծառայող․ պատմության այս օրը (05 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իրան՝ Ծառ տնկելու օր, Ադրբեջան՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օր, Ղրղզստան՝ Դատական համակարգի աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1873- ծնվել է  բանասեր, հրատարակիչ Թեոդիկը (Թեոդորոս Լապճինճյան)։

1905- ծնվել է  քիմիկոս, դոկտոր Սերոբեր Եղիկյանը։

1909- վախճանվել է նշանավոր աշուղ Ջիվանին։

1927- Բեյրութում հրատարակվել է «Ազդակ» շաբաթաթերթը, որը հետագայում դարձել է օրաթերթ։

1932- ծնվել է  նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։

1959- ծնվել է հասարակական, քաղաքական և զինվորական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարար, վարչապետ, Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանը։

1962- ծնվել է ֆրանսահայ դերասան, «Արամ», «Արարատ» ֆիլմերի գլխավոր դերակատար Սիմոն Աբգարյանը։

2003- Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ վերընտրվել է Հայաստանի նախագահ։

2007- IBF եւ IBO վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը պաշտպանել է իր տիտղոսը՝ պարտության մատնելով աշխարհի նախկին չեմպիոն մեքսիկացի Վիկտոր Բուրգոսին, որը մենամարտից հետո հայտնվել է հիվանդանոցում:

2010- Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես է եկել Էմիր Կուստուրիցան իր The No Smoking Orchestra խմբով: 

2013- Որպես էպոսագետ ներկայացող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը կալանավորվել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված  մահափորձի առնչությամբ:

2015-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ  որոշում է կայացրել այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ և վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի իր լիազորությունները։

2023- ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբն Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, զոհվել է ոստիկանության 3 ծառայող:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1133- ծնվել է Անգլիայի թագավոր Հենրի 2-րդ Պլանտագենետը։

1512- ծնվել է  ֆլամանդցի քարտեզագիր, մաթեմատիկոս, փիլիսոփա Գերհարդ Մերկատորը։

1534- վախճանվել է իտալացի նկարիչ Կորեջիոն։

1558 —բժիշկ Ֆրանցիսկո Ֆերնանդեսն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդի կողմից ուղարկվել է Մեքսիկա եվրոպացիներին անհայտ բույսերը և սնունդն ուսումնասիրելու համար։ Այդ օրը համարվում է Եվրոպայում ծխախոտի հայտնման օր։

1770 —տեղի է ունեցել «Բոստոնյան սպանդը»․ Բոստոնում անկարգությունների ժամանակ անգլիացի զինվորները կրակ են բացել քաղաքի բնակիչների ուղղությամբ, որի արդյունքում զոհվել է հինգ մարդ։

 1792 —Ֆրանսիայի հեղափոխական կառավարությունը փակել է Սորբոնի համալսարանը և երկրի բոլոր թեոլոգիական ֆակուլտետները։

1827- վախճանվել է իտալացի ֆիզիկոս և քիմիկոս Ալեսանդրո Վոլտան, որի պատվին է կոչվել Վոլտ չափման միավորը։

1854- ծնվել է  լոնդոնցի կին գործարար Ռութ Բելվիլը, որն իր հաճախորդներին ժամանակ է վաճառել։

1868 —Անգլիայում արտոնագրվել է ստեպլերը։

1871- ծնվել է  հրեական ծագումով գերմանացի տնտեսագետ և փիլիսոփա Ռոզա Լուքսեմբուրգը։

1913- ծնվել է հնդիկ դասական երգչուհի Գանգուբայ Հանգալը։

1933- Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը Գերմանիայի Ռայխսթագի ընտրություններում հավաքել է ձայների 43.9 %-ը։

1940- խորհրդային ղեկավարությունն արձակել է 25700 լեհ մտավորականների ոչնչացման հրաման։

- վախճանվել է  ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ կառավարիչ, արդյունաբերող և գործարար Ալեքսեյ Դավիդովը։

1946- Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Ֆուլտոն քաղաքում ելույթի ժամանակ արտասանված ճառում ասել է, որ Եվրոպայի վրա իջել է «երկաթյա վարագույր»։  Սկսվել է «Սառը պատերազմը»։

1947- վախճանվել է  իտալացի դաշնակահար, կոմպոզիտոր Ալֆրեդո Կազելլան։

1953- վախճանվել է ռուս նշանավոր կոմպոզիտոր և դաշնակահար Սերգեյ Պրոկոֆևը։

1953- վախճանվել է խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ երկրորդ ղեկավար Իոսիֆ Ստալինը։

1958- կատարվել է Յակ-28 ինքնաթիռի առաջին թռիչքը։

1979- ամերիկյան Վոյաջեր-1 տիեզերանավն իրականացրել է Յուպիտեր մոլորակին առավելագույն մոտեցումը։

1989 — «Disney Channel» հեռուստաալիքով կայացել է «Չիպն ու Դեյլին շտապում են օգնության» մուլտսերիալի պրիմերան։

1997 —մեկ քառորդ դար անց Հարավային և Հյուսիսային Կորեաները նստել են բանակցությունների սեղանի շուրջ։

2000 —աշխարհում առաջին անգամ անգլիացի գիտնականներն իրականացրել են խոզերի կլոնավորման հաջողված օպերացիա։

2013- վախճանվել է  Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular