ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունն առաջարկում է ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը «Մաքուր Հայաստան» ծրագրի նկատմամբ լինելու է խիստ հետևողական և առաջարկելու է համայնքներում ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:  

Վարչապետն ասաց, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, թե «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկություններ և իրականացվել են մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներ:

«Միաժամանակ ակնկալում եմ Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների և կառավարության աշխատակազմի ակտիվ մասնակցությունն ու լիարժեք աջակցությունը միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին: Այս ծրագրին մենք խիստ հետևողական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք համայնքներում ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտը։ Մինչև 2017 թվականի վերջ նախատեսում ենք հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբերյալ»,- ասաց Կարեն Կարապետյանը:  

Հաշվի առնելով նշյալը՝ վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ համայնքների աշխատակազմում չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերով վարչական պատասխանատվության, այդ թվում՝ տուգանքի կիրառման ապահովման հատուկ ստորաբաժանման ձևավորման վերաբերյալ: Նրա խոսքով, պետք է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ամսական մանրամասն հաշվետվություններ զեկուցվեն, այնուհետև կատարված աշխատանքների և հետագա միջոցառումների վերաբերյալ ներկայացվեն զանգվածային լրատվության միջոցներին:

Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և Ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին հանձնարարեց 15-օրյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ փակման ենթակա և կոնսերվացման դժվարություններ պարունակող աղբավայրերի աշխատանքները պատշաճ կազմակերպելու և աղբահանության ծառայությունները ապահովելու նպատակով համապատասխան ազդակիր համայնքներին անհրաժեշտ պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ։

Ամփոփելով վարչապետը նշեց. «Մենք համայնքներին առաջարկում ենք, որպեսզի սահմանեն սանիտարական տեսուչների ինստիտուտ, ձևը թող իրենք մտածեն: Այդ ինստիտուտը սահմանում է խաղի հստակ կանոններ, նորմեր, բյուջե չի պահանջում, քանի որ իր բյուջեի աղբյուրները հենց այն տուգանքներն են, որոնք կիրառվելու են, որի մի մասը գնալու է այդ տեսուչների վարձատրությանը, մյուս մասը՝  աղբահանության և սանիտարական մաքրման գործառույթներին: Մենք անպայման այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որպեսզի որոշ քաղաքացիների կարողանանք բերել այսօրվա «ցիվիլ» դաշտ&ra quo;: Կարեն Կարապետյանի կարծիքով, այդ ինստիտուտի ներդրումը տրամաբանական է, պետական բյուջեից գումար չի պահանջում, որը կմտցնի կարգ ու կանոն և արագ կկանոնակարգի այդ դաշտը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular