ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի՞ն է ուղղված, թե՞ հայ ժողովրդին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ ամսում երկրորդ հոդվածն է հրապարակել «Արմենպրես»-ի միջոցով՝ տողատակերում կրկին հանրությանն ահաբեկելով էսկալացիայով։ Առաջինը փետրվարի 9-ին էր։ Այս անգամ նա ներկայացնում է կոմունիկացիաները բացելու իր առաջարկները եւ նշում, որ ապաշրջափակման հարցը, ըստ էության, լուծված է՝ Ադրբեջանը համաձայն չէ: Եվ հարց է տալիս, թե ինչու է Բաքուն մերժում Հայաստանի առաջարկները․ 

«Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար»: Հոդվածից ակնհայտ է դառնում, որ Բաքուն Փաշինյանից պահանջում է կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ հրաժարվելով «խաղաղության խաչմերուկ» անիրագործելի ծրագրից։ Իսկ այդ կետում նկարագրված է, որ Բաքվին տրամադրվելիք ճանապարհը պետք է լինի անխոչընդոտ․

 «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ԻՀ-ի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ 2 ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: 

Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Փաշինյանի հոդվածներն ու էսկալացիայի վախ ներշնչելը մեկ նպատակ ունեն՝ հանրությանը տրամադրել, որ եթե միջանցքը չտանք, Ադրբեջանը պատերազմ կսկսի։

Բայց այդ հարցը կարելի էր քննարկել, քանի դեռ կար Լաչինի միջանցքը, եւ Ադրբեջանը կատարելու էր նոյեմբերի 9-ի մյուս կետերը, այդ թվում՝ գերիների վերադարձը։ Հիմա ստացվում է, որ Փաշինյանը զիջել է ե՛ւ Արցախն ու Լաչինը, ե՛ւ Կիրանցից է տարածք տվել, ե՛ւ գերիներին չի կարողանում հետ բերել, բայց պատրաստ է նաեւ միջանցքը տալ։

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular