ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առջևի ատամներն իրենն էին՝ ասում է Բակո Սահակյանի վիրաբույժը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բաքվում ընթացող շինծու դատավարության մեկնարկից ի վեր ադրբեջանական մամուլում են հայտնվել սահմռկեցուցիչ լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ադրբեջանական բանտերում խոշտանգվում է։ Բոլոր ռազմագերիները հյուծված են, ծերացած, սպիտակած, նրանցից ոմանց դեմքին խոշտանգումների հետքեր կան, ինչպես Ռուբեն Վարդանյանի դեմքին: Երեկ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն էր տարածել, որտեղ գրված է. «Սարսափելի մանրամասներ են ի հայտ եկել այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել։ Բժիշկները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակն ուղիղ սպառնալիք է Ռուբեն Վարդանյանի կյանքին»։ Օրեր անց էլ դատավարությունից արված լուսանկարից պարզվեց, որ բացակայում են Բակո Սահակյանի առջեւի ատամները։ 

Արցախցի դիմածնոտային վիրաբույժ Սասուն Վահանյանը մի քանի անգամ Ստեփանակերտում վիրահատել է Բակո Սահակյանին, մեզ հետ զրույցում նա վստահեցնում է՝ առջեւի ատամները բնական են եղել։ «Առջեւի ատամներն իրենն են եղել, իմպլանտներ տեղադրված չէին»,- «Հրապարակ»-ին ասաց նա՝  նշելով, որ Սահակյանի ատամնաբույժը Հայաստանում չէ, իսկ ինքը Սահակյանի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չգիտի` չի կարող ասել։
Լուսանկարից դատելով՝ ե՛ւ Ռուբեն Վարդանյանը, ե՛ւ Բակո Սահակյանը ենթարկվել են անմարդկային խոշտանգումների։ «Հայերի հանդեպ Բաքվի բանտերում խոշտանգումներ եղել են եւ լինում են, դա կասկածից վեր է։ Խոշտանգումների հարցերով զբաղվող միջազգային հատուկ մարմիններն են անգամ արձանագրել, որ հատուկ դաժանություններ են տեղի ունենում՝ պայմանավորված էթնիկ պատկանելությամբ։ Խոշտանգումների վերաբերյալ տեսանելի ապացույցները խոսում են այն մասին, թե որքան լկտի են ադրբեջանցիները, չեն թաքցնում, որ խոշտանգում են մեր գերիներին։ Որոշ լուսանկարների վերլուծությունները մտահոգիչ պատկեր են ցույց տալիս թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ Բակո Սահակյանի մասով։ Ես վստահ եմ, որ այդ նկարները եղելության միայն չնչին մասն են արտացոլում, իսկ թե նրանք ինչի են առերեսվում այնտեղ, կիմանանք գերիների վերադարձից հետո միայն, գուցե նույնիսկ՝ մասնակիորեն»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ 
Ադրբեջանական բանտերում այսօր 23 հայ է պահվում` գոնե այդքան անձի մասով Ադրբեջանը հաստատել է նրանց առկայությունը, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչեւ ապօրինի զինված խմբավորումների կազմավորում, որոնցից յուրաքանչյուրով կարող են ցմահ ազատազրկման դատապարտել նրանց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular