ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևելագետ Շահբազյան. Փաշինյանը համակրում է Ֆրանսիայի խաղաղապահներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիան այսօր ամենամեծ խաղաղապահ ազդեցությունն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական կետերի որոշման հարցում, postnews.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ, արևելագետ Սամվել Շահբազյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծում 17 կետերից 15-ը համաձայնեցված են։ Կետերից մեկը վերաբերում է երրորդ երկրներից զորքերի տեղակայման հարցին։ Ըստ Շահբազյանի Փաշինյանը չի նշել, թե կոնկրետ ո՞ւմ ուժերն են ընդունելի Հայաստանի համար, բայց հստակորեն համակրանքը Ֆրանսիայի հանդեպ է։

Արևելագետը նշել է, որ Փաշինյանը չի վստահում 3+3 ծրագրին (Ռուսաստանի մասնակցությամբ), քանի որ ընտրել է եվրոպամետ վեկտոր։ «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմիցս խոստացել է Փաշինյանին խիստ վերահսկել սահմանին եվրոպական առաքելությունը,- հիշեցրել է փորձագետը,– նաև չեմ բացառում, որ Եվրոպայի և Հայաստանի համագործակցության պայմանները ներառում են Ռսաստանից հեռու մնալու կետեր»:

Բայց Ադրբեջանը դեմ է ֆրանսիական կոնտինգենտին։ 2024 թվականի ապրիլին նրա և Ֆրանսիայի հարաբերությունները հասան կրիտիկական կետի, երբ Փարիզը միակողմանիորեն հետ կանչեց իր դեսպանին Բաքվից։ Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանից պահանջեց հրաժարվել երկրների միջև սահմանին այլ պետությունների ներկայացուցիչների ներկայությունից։ «Ինչո՞ւ է սա կարևոր մեզ համար: Որովհետև, այսպես կոչված, եվրոպացի դիտորդների քողի տակ մեզ հետ սահմանի հայկական կողմում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել»,- դեկտեմբերին ասել էր Ալիևը։ Ադրբեջանը նաև կոչ է արել սահմանադրական մակարդակով վերացնել Ղարաբաղի Հայաստանին պատկանելու վերաբերյալ ձևակերպումները, քանի որ, ըստ Ալիևի, դա համարվում է Երևանի տարածքային պահանջատիրության նշան։

Բայց, ինչպես պնդում է արևելագետ Շահբազյանը, Հայաստանի Սահմանադրությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիշատակումը հանելը բավարար չի լինի խաղաղության հասնելու համար։ «Բաքուն պարզապես նոր պահանջներ կներկայացնի, օրինակ տալ Հայաստանի այլ ինքնիշխան հողերը, դրա արձագանքներն արդեն հնչում են Ադրբեջանի կառավարական շրջանակներում»,- ասել է նա։

«Սա հակամարտություն չէ Ղարաբաղին տիրելու իրավունքի շուրջ, սա գոյության իրավունքի և արմատախիլ անելու ցանկության հակամարտություն է»,- ընդգծել է Շահբազյանը։ Նրա կարծիքով առճակատումը կարող է լուծվել ոչ թե Սահմանադրության փոփոխությամբ, այլ երկու կողմերի՝ ճնշում գործադրողի և զիջումների գնացողի գաղափարախոսությունները փոխելով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular