ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել օգտակար հանածոների մասին համաձայնագիրը. Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի հետ ստորագրել օգտակար հանածոների մասին համաձայնագիրը։

Այս մասին Զելենսկին ասել է Մեծ Բրիտանիայից հեռանալուց առաջ լրագրողներին տված մեկնաբանություններում, հայտնում է BBC-ն:

Նա նշել է, որ պայմանագիրը պատրաստ է նախարարի կողմից ստորագրմանԼ

«Մեր քաղաքականությունը նախկինում տեղի ունեցածը չշարունակելու վրա է հիմնված, մենք կառուցողական ենք, եթե համաձայնվել ենք օգտակար հանածոների արդյունահանման մասին համաձայնագիր ստորագրել, պատրաստ ենք ստորագրել։

Այն պայմանագիրը, որը դրված է սեղանին, կստորագրվի, եթե կողմերը պատրաստ լինեն»։

Ուկրաինայի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ կշարունակվեն, ասել է Զելենսկին՝ ավելի ուշ հավելելով, որ չի հավատում, որ ուրբաթ օրվա տեսարանները Օվալաձև աշխատասենյակում որպես գործընկերներ ինչ-որ դրական կամ լրացուցիչ բան են բերել հարաբերություններում:

Նա հավելել է, որ վստահ է՝ իրավիճակը կանցնի, և ապագայում, եթե բանակցությունները լինեն, «կառուցողական, դրական արդյունք կլինի»։

Փետրվարի 28-ին Զելենսկին ժամանել էր Սպիտակ տուն՝ հանդիպելու Թրամփին և ստորագրելու վերը նշված պայմանագիրը։ Լրագրողների ներկայությամբ զրույցի ընթացքում նախագահների միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Թրամփը Զելենսկիին մատնանշել է վերջինիս անհարգալից վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ, մեղադրել անշնորհակալ լինելու մեջ, իսկ փոխնախագահ Վենսը ասել է, թե Զելենսկին մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին՝ Կիևին ցուցաբերած աջակցության համար: 

Թրամփի և Զելենսկու հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսը չեղարկվել է, և ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում հայտարարություն է հրապարակել, որում ընդգծել է, որ Զելենսկին անհարգալից վերաբերմունք է դրսևորել և անպատրաստ է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular