ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … լցնովի գարեջուր

ՖՈՏՈ

Ներկայումս շատ զարմանալի լեգենդներ, խոսակցություններ և շահարկումներ կան գարեջրի շուրջ, որոնք սնվում էին նստարանների վրա խոսակցություններով և անձնական համոզմունքներով: Նման առասպելներից ամենահայտնին այսպես կոչված «փոշի գարեջրի» պատմությունն է։ Համացանցում և իրական կյանքում կարելի է գտնել այդ տեսության կողմնակիցների մի ամբողջ բանակ, համոզված, որ իսկական գարեջուրն անցյալում էր, իսկ ժամանակակիցը, իբր, ստեղծվում է բացառապես ինչ-որ փոշուց: Սակայն այդ գաղափարի կողմնակիցներից ոչ ոք չի կարող բացատրել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այս խորհրդավոր փոշին, ինչի՞ց է այն բաղկացած և ինչպե՞ս է այն վերածվում փրփուր ըմպելիքի։

Այս առասպելներում հատուկ տեղ է գրավում լցնովի գարեջուրը։ Շատերը դա համարում են որակի չափանիշ՝ անհամեմատելի շշերի կամ բանկաների մեջ վաճառվողի հետ։ Շատ են մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են, որ լցնովի գարեջրի արտադրության տեխնոլոգիան սկզբունքորեն տարբերվում է շշալցված գարեջրից, ինչը բացատրում է դրա հատուկ համը: Որքանո՞վ է դա ճիշտ:

Նման համոզմունքների ակունքները գնում են դեպի խորհրդային անցյալ, երբ խանութներում գարեջրի ընտրությունը սահմանափակ էր, և իրականում կար ընդամենը երկու տարբերակ՝ կա՛մ գարեջուր կա, կա՛մ չկա: Շշալցված գարեջրից (այն արագ էր կորցնում իր թարմությունը) ցանկալի էր լցնովի գարեջուրը, որը վաճառվում էր կրպակներում (երբեմն նոսրացված): Այն ժամանակ գարեջրի համար հերթերը նորմա էին, ինչը նշանակում էր, որ լցնովի գարեջուրը միշտ թարմ էր, և թվում էր, թե այն ինչ-որ կերպ տարբերվում է սովորական շշալցված գարեջրից, կարծես այն եփվել է ինչ-որ յուրահատուկ տեխնոլոգիայով, ոչ փոշուց։

Բայց ինչպե՞ս է իրականում գարեջուր պատրաստում: Ցանկացած ժամանակակից գարեջրի գործարան, անկախ նրանից՝ օգտագործում է դասական խմորման, թե ժամանակակից գլանաձև-կոնաձև տանկեր, արտադրում է նույն արտադրանքը։ Այսինքն նույն գարեջուրը կարելի է լցնել ինպես շշերի այնպես էլ տակառների, կամ այլ տարայի մեջ: Կարևոր է հասկանալ, որ գործարաններում բացառապես շշալցված, պլաստմասսե կամ տակառի արտադրանքի համար նախատեսված գարեջրի առանձին պահեստարաններ չկան: Ոչ ոք լրացուցիչ կոնսերվանտներ չի ավելացնում նաև շշալցված գարեջուրին: Արտադրության գործընթացը նույնն է, բաղադրիչները նույնն են, բայց ճաշակի տարբերությունը բոլորովին այլ գործոններով է պայմանավորված։ Պահպանումն է առանցքային դեր խաղում:

Պիտանելիության ժամկետը, ջերմաստիճանը, արևի լույսի ազդեցությունը և նույնիսկ փաթեթավորման տեսակը կարող են էապես ազդել գարեջրի համի վրա: Չպետք է մոռանալ նաև հոգեբանության մասին. լցնովի գարեջուրը կարող է ավելի համեղ թվալ միայն այն պատճառով, որ այն մատուցվում է հատուկ մթնոլորտում, օրինակ ռեստորանում։

Պլացեբոյի էֆեկտը նույնպես չի չեղարկվել, եթե մարդը վստահ է, որ լցնովի գարեջուրը սկզբունքորեն տարբերվում է, ապա նա իսկապես կզգա տարբերությունը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular