ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մտացածին Միություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի խորհրդարանը կարող է մարտի սկզբին երկրորդ ընթերցմամբ քննարկել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Փետրվարի 12-ին օրենսդիր մարմինն առաջին ընթերցմամբ ընդունել է այդ փաստաթուղթը։ Սակայն ԵՄ-ին երկրի անդամակցության որոշումը կընդունվի համապետական հանրաքվեի միջոցով, ինչն ինքնին այդ փաստաթղթին տալիս է  ցուցադրական բնույթ։ Ավելին, Երևանը դեռևս մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից, թեև Մոսկվան բազմիցս զգուշացրել է, որ անհնար կլինի նստել երկու աթոռի վրա։ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության ֆոնին Բրյուսելի դիրքերը զգալիորեն թուլանում են, ինչը Հայաստանի իշխանությունները դեռևս չեն ուզում նկատել։ Կարո՞ղ է արդյոք փոխվել Երևանի քաղաքականությունը նոր իրականության մեջ, փորձել է պարզել iz.ru–ն:

Արժե հաշվի առնել այն, որ Հայաստանի համար Եվրամիությանն անդամակցելու գործընթացը կարող է բավականին փշոտ լինել։ Իսկ որոշ փորձագետներ նույնիսկ կարծում են, որ Երևանի ինտեգրումն անիրատեսական նախաձեռնություն է։ Օրինակ, Թուրքիան սպասում է ԵՄ-ին անդամակցելուն 1999 թվականից։ Արժե հաշվի առնել նաև Ադրբեջանի գործոնը, որը համագործակցում է ԵՄ երկրների հետ, այդ թվում էներգետիկ ոլորտում։ Դրա ֆոնին Բրյուսելը կարող է վախենալ Բաքվի հետ հարաբերությունների սրումից՝ հայ-ադրբեջանական բարդ շփումների պատճառով։ Բացի դա վերջերս Եվրոպան զբաղված է մի փոքր այլ հարցերով։ Բրյուսելի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ լարված են, քանի որ ԵՄ-ն չի ողջունում Վաշինգտոնի քայլերն ուղղված ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ Բազմիցս հնչել են մտահոգություններ, որ երկխոսությունը կարող է կայանալ առանց ԵՄ–ի։ Ընդ որում ԱՄՆ նոր վարչակազմը սկսել է երկխոսել ռուսական կողմի հետ։ Իսկ Երևանը նախկինում որդեգրել էր Վաշինգտոնի հետ մերձեցման կուրս։ Հունվարի 14-ին ԱՄՆ-ն ու Հայաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության խարտիա, որից հետո հանրապետությունը դարձել է հարավկովկասյան տարածաշրջանի միակ երկիրը, որի հետ ԱՄՆ-ը նման պայմանագիր ունի, քանի որ նոյեմբերին ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական երկխոսությունը։ 

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության ֆոնին Բրյուսելի դիրքերն են աստիճանաբար թուլանում, սակայն այս պայմաններում Երևանի համար արտաքին քաղաքական կուրսը փոխելու նախադրյալներ չկան, iz.ru–ի հետ զրույցում ասել է IMEMO RAS-ի Կովկասի բաժնի ղեկավար Վադիմ Մուխանովը։ «Այսօր մենք տեսնում ենք հակառակ միտումը, Հայաստանը մտադիր է շարունակել մերձենալ ԵՄ-ին։ Ռուս-ամերիկյան պատվիրակությունների բանակցությունների և եվրոպական էլիտաների պառակտման փաստը դեռևս չի ազդել Երևանի դիրքորոշման վրա»,- ասել է նա ավելացնելով, որ Հայաստանի իշխանությունները ներկայումս մտադիր են շարունակել իրենց բոլոր ջանքերը կենտրոնացնել «պայմանական եվրոպական ինտեգրման վրա»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular