ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյուլիստան գյուղի մոտ խփվել է Երևան ուղևորվող  Ми-26 ռազմա-տրանսպորտային ուղղաթիռը․ պատմության այս օրը (03 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գրողների համաշխարհային օր, Լսողության համաշխարհային օր, Ղրղզստան՝ Դրոշի օր, Լիտվա՝ Սուրբ Կազիմիրի օր, Ճապոնիա՝ Հինամացուրի (Աղջիկների օր), Բուլղարիա՝ Ազատագրության օր (Օսմանյան կայսրությունից), Լիբանան՝ Ուսուցիչների օր, Վրաստան՝ Մոր օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1842- ծնվել է մեծ բարերար, խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցը։

1898- ծնվել է հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթինը։

1911- ծնվել է արձակագիր Գարեգին Սևունցը։

1918- կնքվել է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, համաձայն որի 4-րդ հոդվածի բոլշևիկները պարտավորվել են թուրքերին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում գրաված  Արևմտյան Հայաստանի տարածքներն այլ նաև 1878 թվականից Ռուսական կայսրության մաս հանդիսացող «Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը»։

1930- բացվել է Համազգային ճեմարանը։

1933- վախճանվել է  ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ Հակովբոս Տաշյանը։

1949- ծնվել է ճանաչված ճարտարապետ և երաժիշտ Արթուր Մեսչյանը։

1953- ծնվել է երգիչ Արամ Ասատրյանը։

1959- բացվել է Մատենադարանը։

1985- ծնվել է երգչուհի և պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան)։

1988- «Ղարաբաղ» կոմիտեն կոչով դիմել է ՄԱԿ-ին և այլ միջազգային կառուցներին, որի մեջ մեղադրել է «Խորհրդային Ադրբեջանի և ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի պատասխանատու աշխատակիցներին հայ ժողովրդի դեմ գործած հանցանքների մեջ»։

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Գյուլիստան գյուղի մոտ խփվել է Երևան ուղևորվող  Ми-26 ռազմա-տրանսպորտային ուղղաթիռը, որի մեջ եղել են կանայք և երեխաներ, զոհվել է 16 մարդ։

2003-Հայաստանյան 6 հեռուստաընկերություններ ուղիղ եթեր են հեռարձակել  հեռուստաբանավեճ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների՝  Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի միջև։

2008- Երևանում ապրիլին տեղի ունեցած իրադարձություների կապակցությամբ ՀՔԾ-ում  քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք տասնյակ անձ:

2018- նոր էլեկտրագնացքն իրականացրել է իր առաջին երթուղին, որի ժամանակ  2 ժամվա ընթացքում  Երևանից հասել է Գյումրի:

2022- Ատոմ Ջանջուղազյանն դարձել է Հաշվեքննիչ պալատի նախագահ:

- Վահագն Խաչատուրյանն ընտրվել է ՀՀ նախագահ: ԱԺ–ում նրա օգտին քվեարկել է միայն ՔՊ-ն, ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1468-վախճանվել է տպագրության գյուտի հեղինակ Յոհան Գուտենբերգը։

1575 —Մոգոլների կայսր Ակբար 1-ին Մեծը Տուկարոյի ճակատամարտում ջախջախել է բենգալացիներին։

1639 —Բոստոնի  (ԱՄՆ) քոլեջը ստացել է Հարվարդ անունն ի պատիվ բարերար Ջոն Հարվարդի։

1768- վախճանվել է  իտալացի կոմպոզիտոր Նիկոլա Պորպորան։

1804 —Ռուսաստանում Ալեքսանդր 1-ին ցարի հրամանով արգելվել է գյուղացիների վաճառքն առանց հողի, և թույլատրվել է նրանց ամուսնանալ առանց կալվածատիրոջ համաձայնության։

1842- վախճանվել է  անգլիացի ճարտարապետ և փիլիսոփա Ռոբերտ Հուկը։

1845- Ֆլորիդան դարձել է ԱՄՆ-ի 27-րդ նահանգը։

1845- ծնվել է  գերմանացի մաթեմատիկոս Գեորգ Կանտորը։

1847- ծնվել է շոտլանդացի գիտնական, հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլը։

1861- Ալեքսանդր 2-րդ ցարը Ռուսաստանում վերացրել է ճորտատիրական կարգերը։

1863-ԱՄՆ-ի կոնգրեսը որոշում է ընդունել բոլոր հնդկացիներին Կանզաս նահանգից վերաբնակեցնել ռեզերվացիաներ։

1875- Մոնրեալի Վիկտորիա սահադաշտում կայացել է պատմության մեջ առաջին տափօղակով հոկեյի խաղը։

1878 —Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Սան-Ստեֆանոյի պայմանագիրը, համաձայն որի Օսմանյան կայսրության կազմում առաջացել է Մեծ Բուլղարական ինքնավար կոմսությունը։

1894 —փարիզյան գիշերային ակումբներից մեկում տեղի է ունեցել աշխարհում առաջին պրոֆեսիոնալ ստրիպտիզ ելույթը։

1921- կանադացի ֆիզիոլոգ Գրանտ Բանտինգը գործընկրների հետ համատեղ հայտնագործել է ինսուլին հորմոնը, որի համար 1923 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։

1923- Նյու Յորքում առաջին անգամ տպագրվել է «Թայմը»՝ աշխարհի նորությունների առաջին շաբաթաթերթը։

1924- Աբդուլ Մեջիդ սուլթանի հրաժարականով ավարտվել է օսմանյան խալիֆայության ժամանակաշրջանը։

1933 —Պոտսդամում Հիտլերը հայտարարել է Երրորդ ռեյխի առաջացումը։

1938- Սաուդյան Արաբիայում փորվել է առաջին նավթահորը։

1991- Էստոնիայում և Լատվիայում կայացած հանրաքվեներում ընտրողները քվեարկել են Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին:

2005 —Ստիվ Ֆորսեթը «Scaled Composites Virgin Atlantic GlobalFlyer» ինքնաթիռով իրականացրել է առաջին անկանգառ միանձնյա թռիչքը երկրագնդի շուրջ։

2008- վախճանվել է  իտալացի տենոր Ջուզեպպե դի Ստեֆանոն։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular