ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրվ. Կովկասում տրանսպորտային շրջափակման վերացման հարցում nւժային տարբերակն անընդունելի է. ՌԴ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակման վերացման հարցում ուժային տարբերակն անընդունելի է. այս հարցի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է. այս մասին «Վերելք» տեղեկատվական և վերլուծական կենտրոնի հարցմանն ի պատասխան ասել է ՌԴ ԱԳՆ-ն:

Գերատեսչությունը մեկնաբանել է հնդկական ԶԼՄ-ների հրապարակումն այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ սկսել՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար: Ըստ հնդկական ԶԼՄ-ների՝ այդ մասին ասված է Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի փաստաթղթերում:

«Մեր դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակման վերացման վերաբերյալ հայտնի է: Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակման օգտին՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ պրոֆիլային Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռք բերված համապատասխան պայմանավորվածությունների հիման վրա, ներառյալ՝ իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ երկրների ինքնիշխանության և իրավասության ամրապնդման հարցը:

Այլ տարբերակներ, այդ թվում՝ ուժային, ընդունելի չեն։ Այս մասին մենք պարբերաբար խոսում ենք ինչպես հրապարակավ, այնպես էլ մեր գործընկերների հետ շփումներում:

Ինչ վերաբերում է հնդկական լրատվամիջոցներին հղումով Ձեր հարցում նշված «ծրագրին», ապա մենք դա համարում ենք Կիևի վարչակարգի կործանարար գործողությունների հերթական դրսևորումը, որը նման կեղծ լուրերի միջոցով փորձում է արհեստականորեն դժվարություններ ստեղծել Ռուսաստանի համար Անդրկովկասում մեր հարևանների հետ հարաբերություններում, միևնույն ժամանակ շեղել օտարերկրյա հանրության ուշադրությունը ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերի իրական խնդիրներից», — ասվում է ՌԴ ԱԳՆ պատասխանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular