ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն ուղիղ խոսում է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ցանկության մասին, սակայն Եվրոպան պահանջում է «խնջույքի շարունակություն». Լավրով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն ուղիղ խոսում է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու իր ցանկության մասին, սակայն Եվրոպան պահանջում է «խնջույքի շարունակություն»՝ պատերազմի տեսքով։ Այս մասին «Կրասնայա Զվեզդա» մեդիա հոլդինգին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եվ այժմ, Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո, եկել են մարդիկ, որոնք ցանկանում են առաջնորդվել ողջախոհությամբ, նրանք ուղղակիորեն ասում են, որ ուզում են վերջ տալ բոլոր պատերազմներին: Ո՞վ է պահանջում «խնջույքի շարունակություն»՝ պատերազմի տեսքով. Եվրոպան», - ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ «վերջին 500 տարիների ընթացքում աշխարհի բոլոր ողբերգությունները ծագել են Եվրոպայում կամ տեղի են ունեցել եվրոպական քաղաքականության շնորհիվ»:

«Ես չեմ ուզում հակաեվրոպական լինել, սակայն ներկայիս իրավիճակը հաստատում է շատ պատմաբանների արտահայտած այս միտքը»,- ասել է Լավրովը։

Խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասին՝ Լավրովը նրան «իսկակակն նացիստ» և «հրեա ժողովրդի դավաճան» է որակել:

«Վլադիմիր Զելենսկին 180 աստիճանով շրջվել է մի մարդուց, որն իշխանության էր եկել խաղաղության կարգախոսներով՝ «Հանգիստ թողե՛ք ռուսաց լեզում, սա մեր ընդհանուր լեզուն է, մեր ընդհանուր մշակույթը» կարգախոսով։ Նա վեց ամսում վերածվել է իսկական նացիստի և, ինչպես ճիշտ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դարձել  հրեա ժողովրդի դավաճան», - նշել է Լավրովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular