ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ուկրաինան հրադադարի ծրագիր են մշակելու և ներկայացնելու են ԱՄՆ-ին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ուկրաինան պայմանավորվել են աշխատել հրադադարի ծրագրի վրա, որը նրանք կներկայացնեն Միացյալ Նահանգներին, կիրակի օրը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Գագաթնաժողովը մռայլվել էր ուրբաթ օրը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անսպասելի նկատողությամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հասցեին՝ Ռուսաստանի ներխուժման դեմ ուկրաինական պայքարում ԱՄՆ աջակցության դիմաց ապերախտ վերաբերմունքի համար։

Սակայն Սթարմերն ասել է, որ մտադիր է խաղաղ բանակցությունները վերականգնելու կապող օղակ դառնալ և որ բանակցությունների այդ ձախողումն ինքն օգտագործել է որպես հնարավորություն Թրամփի, Զելենսկիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփումները վերսկսելու, այլ ոչ թե «հռետորաբանությունը մեծացնելու» համար:

«Այժմ մենք պայմանավորվել ենք, որ Միացյալ Թագավորությունը Ֆրանսիայի և, հավանաբար, մեկ կամ երկու այլ երկրների հետ միասին կաշխատի Ուկրաինայի հետ մարտական գործողությունները դադարեցնելու ծրագրի շուրջ, իսկ հետո մենք կքննարկենք այդ ծրագիրը Միացյալ Նահանգների հետ», - ասել է Սթարմերը: Սթարմերը և Մակրոնը երկուսն էլ զրուցել են Թրամփի հետ ուրբաթ օրվանից հետո: Կիրակնօրյա գագաթնաժողովում, ամենայն հավանականությամբ, բանակցություններ կանցկացվեն եվրոպական զինված ուժերի ստեղծման մասին, որոնք կուղարկվեն Ուկրաինա՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար:

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ դրան հասնելու համար կպահանջվի «ցանկացողների կոալիցիա»:

Սթարմերն ասել է, որ չի վստահում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց վստահում է Թրամփին։

«Հավատո՞ւմ եմ, արդյոք, Դոնալդ Թրամփին, երբ նա ասում է, որ ցանկանում է կայուն խաղաղություն: Այդ հարցի պատասխանն է՝ այո»,- ասել է նա։

Սթարմերը նաև հայտնել է, որ «ինտենսիվ քննարկումներ» են անցկացվում ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալու համար, որպես կայուն խաղաղության երեք բաղադրիչներից մեկից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular