ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները չեն ընթանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները չեն ընթանում,  հայտարարել է ՀԱՄԱՍ-ը։

«Այսօր ավարտվում է զինադադարի համաձայնագրի առաջին փուլը, որը ստորագրվել է դիմադրության և միջնորդների կողմից։ Երկրորդ փուլի շուրջ բանակցությունները պետք է սկսվեին հրադադարի 16-րդ օրը, սակայն դա տեղի չունեցավ պայմանավորվածությունները բազմիցս խախտած Իսրայելի դիրքորոշման պատճառաով <...>։

Այժմ ՀԱՄԱՍ-ի հետ երկրորդ փուլի շուրջ բանակցություններ չկան, երկրորդ փուլի վերաբերյալ փոխգործակցություն չկա»,- քաթարյան Al Araby հեռուստաալիքի եթերում ասել է շարժման ներկայացուցիչ Հազեմ Քասեմը։

Քասեմն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը հավատարիմ է Գազայում հրադադարի մասին համաձայնագրի իրականացմանը, որը նախատեսում է երեք հաջորդական փուլեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular