ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանցիները կկարողանան էլեկտրոնային ստորագրություն ձևակերպել Երևանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հայաստանում բնակվող ռուսաստանցիներն այժմ կարող են որակյալ էլեկտրոնային ստորագրություն ձևակերպել Երևանում։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը:
Էլեկտրոնային ստորագրություն ստանալու դիմումի համար անհրաժեշտ են միայն անձնագրային տվյալներ, ՀԾՀ և անհատական անձնական հաշվի ապահովագրության համարը, իսկ հանձնման կետում նույնականացման ընթացակարգ անցնելու համար՝ անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր:
Որակավորված էլեկտրոնային ստորագրությամբ քաղաքացին կարող է ստորագրել փաստաթղթեր, օգտվել պետական ծառայություններից և աշխատել ռուսաստանյան կազմակերպությունների հետ հեռակա կարգով՝ առանց երկրից դուրս գալու անհրաժեշտության:
 
Ձևակերպում կարելի է իրականացնել Երևան քաղաքի Արգիշտի 7 հասցեում: Ընդունելության գրանցումը կատարվում է նախապես. ցանկացողները կարող են դիմել uc-osnovanie.ru կայքի միջոցով կամ +374 95 99 25 09 հեռախոսահամարով։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը