ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան չի շտապում սահմանը բացելու հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն այլևս իրականացնում են միայն Հայաստանի սահմանապահ զորքերը։ «ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի այս հատվածում իրականացրած ծառայության համար», - սոցիալական ցանցում գրել է Նիկոլ Փաշինյանը։

«Մարգարա» անցման կետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ 2022 թվականի ամռանն անցման կետը կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց, և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։

Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ անցակետը պատրաստ է շահագործման, բայց դրա բացման համար հարկավոր է քաղաքական որոշում։ Թուրքիան, իհարկե, դեռ մտադիր չէ բացել սահմանները, նույնիսկ երրորդ երկրների քաղաքացիների համար, ուր մնաց՝ բեռնափոխադրումների կամ երկու երկրների քաղաքացիների անցման համար։ Իսկ հայկական կողմը շտապում է։ Շտապում է նաև ռուս սահմանապահներին անցակետերից հեռացնելու հարցում։

Փաշինյանի այս քաղաքականությունը լիովին տեղավորվում է հակառուսականության շրջանակներում, իսկ գործող իշխանության քարոզիչներն ընդհուպ պահանջում են ռուսական 102-րդ ռազմակայանի հեռացում։ Չի բացառվում, որ պաշտոնական Անկարան նաև այդ պահանջը դրած լինի ՀՀ գործող իշխանությունների առջև՝ իր ազդեցությունը տարածաշրջանում ավելացնելու համար։

Նարինե Միրզոյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը