ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբազյանին չի հաջողվել համոզել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

Հունվարի 30-ին ԱԺ-ում անհետ կորածների հարազատների հետ պաշտոնյաների ու պատգամավորների փակ լսումներից հետո հայտարարվեց, որ մեկ ամիս հետո նույն ֆորմատով կրկին հանդիպում կլինի։ Մեկ ամիսը լրանում է, սակայն հաջորդ հանդիպման մասին լուր չկա։ Պատճառը, ըստ լուրերի, այն է, որ իշխանություններին չի հաջողվում Ադրբեջանի հետ համաձայնության գալ մասունքների փոխանակման հարցում։ Փակ քննարկումից մեկ շաբաթ անց՝  փետրվարի 7-ին, տեղի ունեցավ Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի եւ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովների հանդիպում: Հանձնաժողովները ղեկավարում են 2 երկրների ԱԱԾ ղեկավարները:

Ըստ տեղեկությունների՝ Արմեն Աբազյանին չի հաջողվել համոզել ադրբեջանցի պաշտոնյաներին, որ համագործակցեն, հետեւաբար, անհետ կորածների հարազատներին նոր ասելիք չկա, այդ պատճառով էլ ձգձգվում է հանդիպումը։ Նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանը, ըստ էության, չթաքցրեց, որ մասունքները գտնվում են Ադրբեջանում, ասաց, որ ԱԺ քննարկման ժամանակ խոսվել է ձեռք բերված փաստացի տվյալների մասին, թե որտեղ փնտրենք անհետ կորածի կամ զոհվածի մահվան հանգամանքները. «Մոտավորապես 173 այդպիսի գործերի շարունակություն կա:

Մասունքները պետք է փնտրել այսօր հակառակորդի մոտ, բայց դրան հասնելու համար հանձնաժողովները՝ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի, աշխատում են: Նաեւ հանդիպում ենք ունեցել ԱԱԾ տնօրենի հետ եւ պետք է հասնենք նրան, որ բոլորին բոլորի հետ փոխանակենք: Խոսքը մասունքների մասին է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular