ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դադարեցրել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը․ պատմության այս օրը (01 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - «Դիսկրիմինացիայի բացառման» համաշխարհային օր, Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Գունավոր կանանց ազգային օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Անկախության օր, Իսլանդիա՝ Գարեջրի օր, Լեհաստան՝ «Մերժված զինվորների» օր, Պանամա՝ Սահմանադրության օր, Պարագվայ՝ Հերոսների օր, Ռուսաստան՝ Իմունիտետի օր, Կատվի օր, Փորձագետ-կրիմինալիստի օր և Հոսթինգ-պրովայդերների օր, Բուլղարիա՝ Մարտենիցա, Ռումինիա և Մոլդովա՝ Մերցիշոր, Ուելս՝ Սուրբ Դավիթի օր, Կորեա՝ Անկախության շարժման օր, Ճապոնիա՝ Բիկինիի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1867-ծնվել է գրող  Նար-Դոսը:

1889-ծնվել է թարգմանիչ Արշավիր Խոնդկարյանը:

1889- ծնվել է հայազգի նկարիչ, Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Թադևոսյանը:

1901 - ծնվել է բանաստեղծ Սարմենը:

1934-վախճանվել է նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը:

1952- վախճանվել է նկարիչ, գորգագործ Դովլաթ Գարանֆիլյանը:

1960-ծնվել է քաղաքական գործիչ Արմեն Ռուստամյանը:

1988- ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ստեղծվել է  «Կռունկ» քաղաքական-հասարակական կազմակերպությունը, որի ղեկավար է ընտրվել Արկադի Մանուչարովը:

1995- Հայաստանում սկսվում է պետական ունեցվածքի մասնավորեցման գործընթացը։

1997-Ռոբերտ Քոչարյանը դարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար:

1998- Արմեն Դարբինյանը դարձել է Հայաստանի վարչապետ:

2008 - Երևան քաղաքում ՀՀ նախագահի ընտրությունների բողոքարկման ցույցերի ժամանակ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, որի արդյունքում զոհվել է 10 մարդ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվել է տնային կալաքի:

_ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտցրել է արտակարգ դրություն:

2009 -Ընդդիմությունը մարտի 1-ի իրադարձությունների տարելիցին նվիրված հանրահավաք և երթ է անց կացրել:

2010 - վաղ առավոտյան վերաբացվել է Վրաստանի և Ռուսաստանի սահմանային Վերին Լարսի անցակետը, որը փակ էր 2006 թվականի հուլիսից:

2018 -Հայաստանը դադարեցրել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը, պաշտոնավարման ժամկետի ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

2020- կապված  արձանագրված կորոնավիրուսային առաջին դեպքի հետ Իրանից ժամանած 32 քաղաքացի մեկուսացվել են  Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում։

2021-մայրաքաղաքում միաժամանակ երկու հանրահավաք է եղել։ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի, իսկ Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության:

2023- Տեղի է ունեցել շրջափակված Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում, քննարկվել են շրջափակման վերացման, գազի/էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման ապահովման, «Կաշեն» հանքավայրի աշխատանքի ապահովման հարցերը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

40 —ծնվել է հռոմեացի պոետ, էպիգրամմայի վարպետ Մարկ վալերի Մարցիալը:

1324 —տեղի է ունեցել Լուկոսիստերնայի ճակատամարտն արագոնցիների և սարդինացիների միջև:

1325 —մոսկովյան կնյազ Իվան Կալիտան համոզել է Պյոտր մետրոպոլիտին իր ռեզիդենցիան Վլադիմիրից տեղափոխել Մոսկվա, որի արդյունքում Մոսկվան դարձել է Ռուսաստանի եկեղեցական կենտրոն:

1382 —Փարիզում տեղի է ունեցել հարկահավաքների մասսայական ծեծ:

1420 —Հռոմի պապ Մարտին 5-րդը կոչ է արել խաչակրաց արշավանք սկսել չեխ գուսիտների դեմ:

1498 —հետազոտող վասկո դե Գամման հասել է Մոզամբիկ:

1445 - ծնվել է վերածննդի իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլին։

1555 —Նոստրադամուսը հրատարակել է իր կանխագուշակությունների գիրքը:

1565 - հիմնադրվել է Ռիո դե Ժանեյրոն, Հարավային Ամերիկայի ամենամեծ քաղաքներից մեկը։

1562 —Ֆրանսուա դե Գիզը Շամպայն պրովինցիայի Վասսի բնակավայրում հարձակվել է կրոնական ծիսակատարություն իրականացնող հուգենոտների վրա, որով իսկ սկսվել են ֆրանսիայի եկեղեցական պատերազմները:

1767 —Իսպանիայի թագավոր Կառլ 3-րդը երկրից քշել է ճիզվիտների օրդենը:

1780 —Փենսիլվանիան դարձել է առաջին նահանգը, որտեղ արգելվել է ստրկությունը:

1803- Օհայոն դարձել է ԱՄՆ-ի 17-րդ նահանգը:

1810- Ալեքսանդր ցարի հրամանագրով Աբխազիան միացվել է Ռուսաստանին:

- ծնվել է լեհ նշանավոր կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը։

1811- Եգիպտոսի կառավարիչ Մուհամեդ Ալին սպանել է տվել մամլուքների առաջնորդներին:

1815- Նապոլեոնը վերադարձել է Ֆրանսիա Էլբա կղզում տասն ամիս աքսորից հետո:

1867- Նեբրասկան դարձել է ԱՄՆ 37-րդ նահանգը:

1872 - ԱՄՆ-ում բացվել է աշխարհում առաջին ազգային պարկը՝ Ելոուսթոունը։

1892 - ծնվել է ճապոնացի դասական գրող Ռյունոսկե Ակուտագավան:

1928-ԱՄՆ-ում դոկտոր Հերբերտ Էվանսը հայտնաբերել է 6-րդ վիտամինը, որը համապատասխանաբար կոչվել է վիտամին F:

1936- ավարտվել է Հուվերի ամբարտակի շինարարությունը:

1947- Արժույթի միջազգային հիմնադրամն սկսել է իր ֆինանսական գործառույթները:

1992- Բոսնիա և Հերցեգովինան իրեն անկախ է հայտարարել Հարավսլավիայից։

1994 - ծնվել է կանադացի աշխարհահռչակ երգիչ Ջասթին Բիբերը։

1998- «Տիտանիկը» դարձել է մեկ միլիարդ դոլար հավաքած առաջին ֆիլմն աշխարհում։

2002- Իսպանիայում ազգային պեսետ արժույթին փոխարինել է  եվրոն:

2006- Jordanhill railway station-ը դարձել է անգլերեն Վիքիպեդիայի միլիոներորդ հոդվածը:

2022-Ռուսաստանի Պետկոմ հսկողությունն արգելափակել է «Дождь» հեռուստաընկերության և «Эхо Москвы» ռադիոկայանի հեռարձակումները Ռուսաստանում:

Կ.  Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular