ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարված՝ տնտեսական աճի թիկունքին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսությունը բախվում է մի շարք մարտահրավերների, որոնցից առաջնայինը ներկայում տնտեսական ակտիվության՝ արտաքին գործոններից ու աշխարհաքաղաքական գործընթացներից չափից ավելի մեծ կախվածությունն է։

2022 թվականին Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Հայաստանի համար վերարտահանման կազմակերպման ու աճ արձանագրելու ուղղությամբ։ Սակայն այդ կափույրները քիչ-քիչ փակվում են։ Եվ եթե 2022 թվականի տնտեսական տարին Հայաստանը փակեց 12,6 տոկոս տնտեսական աճով, ապա 2024 թվականին այդ տեմպն արդեն հասել է 5,9 տոկոսի։ Անցյալ տարվա կտրվածքով արտաքին գործոնների դրական ազդեցությունների չեզոքացման միտումն արդեն կտրուկ նկատելի դարձավ։ Օրինակ՝ եթե 2024 թվականի սկզբին տնտեսական աճն ավելի բարձր էր՝ առաջին եռամսյակին արձանագրելով 7,9 %, ապա արդեն չորրորդ եռամսյակում ցուցանիշն իջավ ընդամենը 3,7 %-ի։ Իսկ նոյեմբերին արձանագրեց վերջին տարիների ամենացածր աճը՝ ընդամենը 1,2 %: Փորձագետների գնահատմամբ, կտրուկ անկումը պայմանավորված է թանկարժեք մետաղների ու քարերի վերաարտահանման ծավալների նվազմամբ, որոնց մասնաբաժինն արտահանման կառուցվածքում 2024 թվականի տարեսկզբի 75 %-ից շեշտակի նվազել է:

Ինչ վերաբերում է արդեն 2025 թվականի տնտեսական ցուցանիշներին, ապա տնտեսական ակտիվության նվազման միտումն ավելի տեսանելի կդառնա։ Մյուս կողմից էլ՝ տարվա ընթացքում Հայաստանի համար կարող են ի հայտ գալ բացասական արտաքին գործոններ, քանի որ Հայաստանն այդպես էլ չի հենվում իր ներքին ներուժի վրա։ Սպասվում է, որ բանակցությունների արդյունքում առաջիկայում Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են դադարեցվել, ինչին էլ կարող է հետևել Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցներն աստիճանաբար հանելը։ Այս պայմաններում Հայաստանի առաջ կփակվեն վերաարտահանման գրեթե բոլոր հնարավորությունները, երկրի տնտեսությունը կվերադառնա իր նախկին վիճակին, որ հազիվ էր սողում։ Չհաշված, որ հնարավոր է նաև Հայաստանից արտահանմանը խոչընդոտող նոր հանգամանքներ ևս ի հայտ գան։

2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախանշում էր, որ իրենց նպատակադրումը տարեկան միջինը 7 տոկոս տնտեսական աճ ապահովելն է։ Ճիշտ է, նա երեկ հերթական մանիպուլյացիան էր անում, թե 2021-2026 թվականներին տարեկան տնտեսական աճերի միջին 7 % սահմանված առանցքային թիրախը պահպանվել է, սակայն հարցն այն է, որ նա խոսում է միջին արդյունքի մասին: Այնինչ, փաստը մնում է փաստ, որ անցյալ տարվանից սկսած այդ նպատակադրումն իրականություն չի դառնում: Եվ սա այն պայմաններում, երբ արտակարգ իրադրություն չկա, ինչպես, ասենք, կորոնավիրուսի համավարակի ժամանակ էր։

Ավելին՝ եթե անգամ հնարավոր լինի տարին փակել գոնե 5 տոկոսով, այն Հայաստանի համար կհամարվի բավական բարձր ցուցանիշ։ Բայց հատկանշական է, որ հունվարին արդեն իսկ մտահոգիչ միտումները նկատելի են։ «Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվարին։ Վերլուծության մեջ վեր են հանվում հիմնական բացասական միտումները։ Տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվարին 2024 թ. հունվարի համեմատ աճել է 7,1 %-ով, որը 3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա հունվարի աճից։ Ընդ որում, արձանագրվել են բացասական ցուցանիշներ արդյունաբերության և արտաքին առևտրի ծավալների մասով, ինչը բավական մտահոգիչ է։ Եթե այս երկու ոլորտներում նվազման միտումները սկսվել են անցյալ տարի, ապա այս տարի ավելի են խորանում։

2025 թվականի հունվարին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1,377.3 մլն դոլար։ 2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 40 %-ով: Ըստ հրապարակված տվյալների՝ հունվար ամսին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 412,9 մլն դոլարով, ինչը խոր միտում է, որը ցույց է տալիս մեր տնտեսության կախվածությունն արտաքին աշխարհից։

Միևնույն ժամանակ 2025 թվականի հունվարին ներմուծումը ևս նվազել է 33,5 %-ով՝ հատկապես պայմանավորված ոսկու վերաարտահանման նախորդ տարվա համեմատ ավելի փոքր ծավալներով։ Այսինքն, ոսկին ու թանկարժեք այլ մետաղները նախ պետք է ներմուծվեին, որ հետո վերաարտահանվեին։ Իսկ արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 49,2 %-ով։

Արդյունաբերության ոլորտը, որը մի ժամանակ Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժն էր, արդեն երեք ամիս է, ինչ անկում է արձանագրում։ Արդյունաբերության ծավալը նախորդ տարվա հունվարի համեմատ 2025 թվականի հունվարին նվազել է 10,4 %-ով: Կանխատեսվում է, որ արդյունաբերության ոլորտում նկատվող անկումային տրամադրությունները դեռ շարունակվելու են։ Իսկ անցյալ տարի ոսկու վերաարտահանմամբ պայմանավորված գործոնները հանգեցրել են արդյունաբերության ոլորտում որոշակի «դեֆորմացիոն» գործընթացների: Ստացվում է՝ ինչո՞ւ զարկ տալ արդյունաբերությանը, եթե կարելի է շատ հեշտ կերպով հումքը բերել, ապա վերաարտահանել։ Բայց միայն այսպիսի բացասական միտումները բավական են, որ Հայաստանի տնտեսական աճը թիկունքից հարված ստանա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular