ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ձգտել դեպի ժամանակակից Եվրոպա՝ ամենատրամաբանական որոշումը չէ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբ մարդու ատամը ցավում է, դիմում է ատամնաբույժի: Երբ Ռուսաստանդ է ցավում, պետք է դիմես ռուսաստանագետի, երբ Ամերիկադ է ցավում, պետք է դիմես ամերիկագետի»,- ասում է հասարակական-քաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը և տեղեկացնում, որ սկսում է պոդքասթների շարք, որպեսզի մեր հանրությունն ավելի տեղյակ լինի՝ ինչ է իրականում կատարվում մեր շուրջ:

Առաջին պոդքասթին Ավետիսյանը հրավիրել է Ռուսաստանի ամենահայտնի ամերիկագետներից մեկին՝ քաղաքագետ Մալեկ Դուդակովին և զրուցել աշխարհաքաղաքական ներկա զարգացումների մասին: Ի մասնավորի, խոսելով Կովկասում ԱՄՆ հետաքրքրությունների մասին՝ Դուդակովն ասել է, որ, իր կարծիքով, Թրամփի ու նրա վարչակազմի համար ներկա պահին Հարավային Կովկասը առաջնահերթ տարածաշրջան չէ, քանի որ ԱՄՆ-ի հետաքրքրություններն առաջին հերթին այլ տարածաշրջաններում են՝ Չինաստան, Լատինական Ամերիկա, Ասիա, Գրենլանդիա, Մերձավոր Արևելք և այլն:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների՝ արտաքին քաղաքական կուրսի փոփոխության հայտարարություններին, ապա Դուդակովի կարծիքով, Հայաստանի իշխանությունը հայտնվել է ճիշտ նույն թակարդում, ինչ մի շարք այլ երկրների ղեկավարներ, որոնք կախվածություն ունեն Արևմուտքից, որտեղ կայացնում են որոշումներ, նշյալ երկրներին ինչ-որ գումարներ տալիս և պարտադրում կատարել համապատասխան հրահանգները:

«Ձգտել դեպի ժամանակակից Եվրոպա՝ ամենատրամաբանական որոշումը չէ»,- ասում է Դուդակովն ու նշում, որ Հայաստանը պետք է ավելի զգույշ քաղաքականություն վարի, իսկ այն, ինչ ճանապարհով փորձում են գնալ Հայաստանի իշխանությունները, ոչ մի լավ բանի չի բերի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular