ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2024 թվականին Հայաստանում Ozon-ի շրջանառությունն աճել է 14 անգամ. Past.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am-ը գրում է.

Ozon Holdings PLC-ը հրապարակում է ոչ աուդիտային ֆինանսական արդյունքները 2024 թվականի չորրորդ եռամսյակի և ամբողջ տարվա համար։

2024 թվականին շրջանառությունը (GMV), ներառյալ ծառայությունները, աճել է 64%-ով` հասնելով 12,2 տրիլիոն դրամի։ Համախառն շտկված EBITDA-ն տարվա արդյունքներով դրական է՝ կազմելով ռեկորդային 170,4 մլրդ դրամ։ 2025 թվականի արդյունքներով ընկերությունը սպասում է GMV-ի 30-40% աճ՝ համախառն շտկված EBITDA-ի 297,5-340 մլրդ դրամի շրջանակում։

E-commerce հատվածի եկամուտները 2024 թվականի չորրորդ եռամսյակում աճել են 60%-ով՝ հասնելով 808 մլրդ դրամի, իսկ ամբողջ տարվա կտրվածքով՝ 36%-ով մինչև 2,3 տրիլիոն դրամ։ Շրջանառությունը, ներառյալ ծառայությունները, 2024 թվականին աճել է 64%-ով և գերազանցել 12,2 տրիլիոն դրամը։ Այդ աճը պայմանավորված է վաճառող ձեռնարկատերերի հաջողություններով. Ozon-ի հարթակում նրանց շրջանառությունը 2024 թվականին աճել է 69%-ով, իսկ շուկայի ընդհանուր շրջանառության մեջ նրանց բաժինը հասել է 85,4%-ի։ Հայաստանում Ozon-ի շրջանառությունը 2024 թվականին ավելի քան 14 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

Շուկայի ակտիվ վաճառողների թիվը հասել է 600 հազարի, որոնցից ավելի քան 80%-ը գտնվում է Ռուսաստանի շրջաններում։ Հայաստանից վաճառողների թիվը գրեթե 2,5 անգամ աճել է։

Հարթակի և լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումների շնորհիվ 2024 թվականին ակտիվ գնորդների թիվը աճել է՝ հասնելով 56,5 միլիոնի (+10,4 մլն գ/գ)։ Հայաստանից գնորդների թիվը 6 անգամ աճել է։ Նրանց հավատարմությունը շարունակում է աճել. յուրաքանչյուր հաճախորդ տարվա ընթացքում Ozon-ում միջինը 26 պատվեր է կատարել։ 2024 թվականին ընկերությունը մատակարարել է 1,471 մլրդ պատվեր՝ 52%-ով ավելի, քան նախորդ տարում։ Հայաստանում գնորդների ակտիվությունը ավելի զգալի աճ է գրանցել՝ 2024 թվականի արդյունքներով Հայաստանում Ozon-ի գնորդները 17,5 անգամ ավելի շատ պատվերներ են կատարել, քան 2023 թվականին։

2024 թվականին Ozon-ն իր պահեստային տարածքներն ավելի քան 1,5 անգամ մեծացրել է։ Ընկերության վերահսկողության տակ գտնվող պահեստային ենթակառուցվածքների ընդհանուր մակերեսը գերազանցել է 3,5 միլիոն քմ-ը։

Ozon-ը 2023 թվականից զարգացնում է լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում։ 2024 թվականի արդյունքներով, ընկերությունն արդեն ունի տեսակավորման կենտրոն և ֆուլֆիլմենթ կենտրոն Երևանում, ինչպես նաև ակտիվորեն ընդլայնում է պատվերների հանձնման կետերի ցանցը։

Ozon-ի պատվերների հանձնման կետերի թիվը 2024 թվականի վերջում հասել է 60 հազարի, որոնցից մոտ 25 հազարը գտնվում են 50 հազարից քիչ բնակչությամբ քաղաքներում։

2024 թվականին ամենաարագ աճող ապրանքային կատեգորիան դարձել է հագուստը. այս ոլորտում շրջանառությունը 2024 թվականին աճել է 86%-ով։ Տարվա ընթացքում շուկայի հարթակում հագուստ, կոշիկ և աքսեսուարներ ձեռք բերած գնորդների թիվը հասել է 35,7 միլիոնի։

*Ֆինանսական հաշվետվության ցուցանիշները ներկայացված են դրամով՝ 2024 թվականի միջին փոխարժեքի հիման վրա։

Ozon-ը բազմակատեգորիա մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով: Ընկերությունը գործում է Հայաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են ավելի քան 370 միլիոն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ: 56,5 միլիոն ակտիվ գնորդներ արդեն պատվերներ են ստանում Ozon-ի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի շնորհիվ, որը նաև թույլ է տալիս ավելի քան 600 հազար ձեռնարկատերերի իրենց ապրանքները վաճառել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular