ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլը պատասխանել է Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի մասին Շվեդիայի հայտարարություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը ուշադիր հետևում է Շվեդիայի ռազմական գործունեությանը ՆԱՏՕ-ի շրջանակներում և համապատասխան միջոցներ է ձեռնարկում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով շվեդական ռազմական հետախուզության ղեկավար Թոմաս Նիլսոնի հայտարարությունը՝ Ռուսաստանի դեմ հնարավոր հակամարտության համար երկրի զինված ուժերը նախապատրաստելու անհրաժեշտության մասին,  փոխանցում է РБК-ի թղթակիցը։։

«Ընդհանուր առմամբ, խոսքը դաշինքին լիարժեք մասնակցության մասին է։ Իհարկե, մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են բոլոր գործընթացներին և համապատասխան միջոցներ են ձեռնարկում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Կրեմլը տեսնում է Շվեդիայի և Ստոկհոլմի ռազմական ներկայության աճ ՆԱՏՕ-ին անդամակցելու ֆոնին, և արդյոք դա անհանգստության տեղիք է տալիս։

Շվեդական հետախուզության ղեկավար Թոմաս Նիլսոնը Politico-ին ասել էր, որ Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ թուլացնել իր զգոնությունը Ռուսաստանի նկատմամբ՝ ի տարբերություն ԱՄՆ-ի։

«Հենց Ուկրաինայում պատերազմը դադարի մենք վստահ ենք, որ ռուսները կվերադառնան մեր տարածաշրջան»,- պնդել է Նիլսոնը։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պարբերաբար վստահության երաշխիք է տալիս» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, սակայն եվրոպացիները, հատկապես Ռուսաստանի հարևանները, «ուղղակի չեն կարող թույլ տալ իրենց զգոնության թուլացում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը