ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Մարությանը զորակցություն է հայտնել հայ գերիներին, Ռուբեն Վարդանյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվում հայ ռազմագերիներն ու պատանդները անմարդկային պայմաններում են պահվում։ Ակնկալել, որ մարդու իրավունքների պաշտպության վարկանիշերում վերջին տեղերը զբաղեցնող Ադրբեջանի ռեժիմը կմտահոգվի հայ պատանդների առողջության կամ արժանապատիվ պաշտպանության հարցերով, միամտություն կլիներ։ Անհասկանալի է սակայն Հայաստանի իշխանությունների վարքագիծը, որոնք ոչ միայն գերիների ազատման հարցում (եւ ոչ միայն) կրավորական կեցվածք են ընդունել Բաքվի հետ շփումներում, այլեւ չեն խորշում տարբեր տրամաչափի կուսակցական գործիչների բերանով, ներքաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով, կշտամբել կամ վիճակի պատասխանատվությունը բարդել անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցներին։ Դա միանգամայն անընդունելի է։ Պահանջում ենք քաղաքական իշխանությունից՝ հանրությանը տեղեկացնել բոլոր հայ պատանդների ու ռազմագերիների ազատման ուղղությամբ գործողությունների ծրագիրը, պահանջում ենք նրանց ազատումը դարձնել Բաքվի հետ բանակցությունների կարեւոր պայման։

Սիրելի ժողովուրդ,

Օտար գերության մեջ գտնվող յուրաքանչյուր մեր հայրենակից, անկախ նախկինում զբաղեցրած պաշտոնից ու գործունեությունից, մեր եղբայրն է, մեր հարազատը։ Մեր աղոթքներն ու մտքերը նրանց հետ են։ Համբերություն ու տոկունություն եմ մաղթում նրանց հարազատներին։

Հատկապես այս օրերին հացադուլի մեջ գտնվող, ֆիզիկական ու հոգեկան խոշտանգումներ վերապրող Ռուբեն Վարդանյանին ու նրա հարազատներին ուզում եմ փոխանցել մեր զորակցությունը։ Շատ կուզեի խնդրել նրան՝ դադարեցնել իրավունքների պաշտպանության համար այնպիսի ծայրահեղ գործողությունը, ինչպիսին է հացադուլը։

Ամուր եղեք, եւ Աստված մեզ պահապան։

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարության

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular