ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է զգոն լինել․ հայտարարություն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության վարչության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում: Այս մասին զգուշացնող հայտարարություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
ՀՀ ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության վարչության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։
Հայտնում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Ավելին, ՀՀ ԱԳ նախարարությունում նման անվամբ վարչություն գոյություն չունի»,- հայտարարում են ԱԳՆ-ից՝ խնդրելով անտեսել տարածվող հաղորդագրությունը և չբացել կցված հղումը: