ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի արտահանման աճը փուչիկ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտահանման աճը փուչիկ է, իսկ ցուցանիշները ընթացիկ տարում կշարունակեն նվազել։ Այս արձանագրումն արել է տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Ռուս-ուկրաինական պատերազմը որոշ չափով օգնեց ՌԴ տնտեսական գործընկեր երկրներին՝ օգուտներ ստանալ վերարտահանումից՝ մի շարք ապրանքներ օրինական կամ ոչ այնքան օրինական մեթոդներով մատակարարելով ՌԴ, կամ ռուսական ապրանքներն արտահանելով այլ երկրներ։ Այդ հնավորությունից օգտվեց նաև Հայաստանը, իսկ Արևմուտքն առանձնապես շատ չէր նեղում, թույլ էր տալիս վերարտահանում իրականացնել, օգուտներ ստանալ։

2024 թ. Հայաստանում գրանցված 13 մլրդ դոլարի արտահանման փոխարեն 2025 թ-ին այդ ցուցանիշը կարող է հասնել 9 մլրդ դոլարի։ Միտումներն անկհայտ են, միայն հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 40 %-ով։ Պատճառն այն է, որ Հայաստանից արտահանման աճը հիմնականում տեղի է ունեցել ոսկու վերարտահանման հաշվին, որը 2024 թ-ին կազմել է մեր ընդհանուր արտահանման մոտ 65 տոկոսը։ «Այսինքն` ոսկու արտահանումն ապշեցուցիչ տեմպերով աճել է, իսկ մեր հիմնական ապրանքների արտահանումը 2024 թ-ին նվազել է, ինչը նաև նախանշում է մեր տնտեսության իրական վիճակը»,- նշում է տնտեսագետը։

2024 թ-ին դեպի ԵԱՏՄ արտահանումը նվազել է 11 տոկոսով, դեպի ԵՄ` 14 տոկոսով։ Դրա փոխարեն 2024 թ-ին մարտին Հայաստան է ներմուծվել 1.5 մլրդ դոլարի ոսկի, իսկ արդեն տարեվերջին այդ ծավալն ավելի քան 5 անգամ կրճատվել է` հանգեցնելով արտաքին առևտրի ընդհանուր ցուցանիշների կրճատման։

Այս ամենն անխուսափելիորեն ազդելու է բյուջեի հավաքագրումների վրա, և 2024 թվականը փակելու են ավելի վատ ցուցանիշներով։ Առանց այն էլ ՀՀ տնտեսությունը մի լավ վիճակում չէր, իսկ հարկերի հավաքագրման ցուցանիշների նվազումն անմիջականորեն ազդելու է մարդկանց բարեկեցության վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Հասմիկ Բաբայան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular