«YouTube»-ը, «Instagram»-ը և «Facebook»-ը կարող են նորից գործել ՌԴ–ում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Facebook-ի և Instagram-ի սոցիալական ցանցերի արգելքը կապված չէ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում վստահության հետ, նրանք պետք է հետևեն Ռուսաստանի օրենսդրությանը, լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ նույն պահանջը վերաբերում է YouTube ծառայությանը։
Պեսկովը խոստովանել է, որ Meta-ն և այլ արտասահմանյան ընկերությունները կարող են վերադառնալ Ռուսաստան, եթե հետևեն երկրի օրենքներին:
«Այդ ընկերությունները կարող են չսպասել վստահության վերականգնմանը [Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում], նրանք պետք է հետևեն օրենքներին և վերադառնան Ռուսաստանի Դաշնություն», - ասել է նա։