ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այրիշ մեստ լիկյոր

ՖՈՏՈ

Իռլանդական Irish Mist (իռլանդական մառախուղ) լիկյորը շատ հին խմիչք է: Դրա նախատիպը հորինվել է դեռ 5-րդ դարում։ Այն ժամանակ միայն հարուստ կլանները կարող էին իրենց թույլ տալ այդ ըմպելիքը, որը հիմնված էր հեթրի՝ ծաղկի մեղրի, ածիկի, տարբեր խոտաբույսերի և ալկոհոլի վրա։

17-րդ դարի վերջին, երբ իռլանդական ազնվականությունն արագորեն տեղափոխվում էր Եվրոպա, բաղադրատոմսը կորել է և միայն պատահականորեն վերականգնվել 20-րդ դարում։ Ինչպես հայտնի է «պաշտոնական» լեգենդից, դա հնարավոր է դարձել մի ճանապարհորդի շնորհիվ, ով իր հետ ունեցել է մի հին փաստաթուղթ։ Իռլանդիայում գտնվելու ժամանակ նա այդ փաստաթուղթը տվել է Ուիլյամս ընտանիքին, որը 19-րդ դարի կեսերից կենտրոնական Իռլանդիայում վիսկի էր արտադրում։ Այդ ձեռագիրն ուսումնասիրելու համար փորձագետներին տալով Ուիլյամսները պարզել են, որ այդ ձեռագիրը ոչ այլ ինչ է, քան հենց այդ «հեթրի գինու» բաղադրատոմսը, որի մասին տեղեկություններ էին մնացել միայն իռլանդական լեգենդներում: 1947 թվականին ընկերության մասնագետները վերականգնել են ըմպելիքի արտադրության տեխնոլոգիան և հիմնել դրա արդյունաբերական արտադրությունը՝ Irish Mist անունով։

Իռլանդական այդ լիկյորն ունի մուգ ոսկեգույն գույն և 35 % ալկոհոլի պարունակություն: Մեղրի քաղցր համը համակցված է շոկոլադի և տարբեր խոտաբույսերի բույրերի հետ։ Բացի այդ, հստակ զգացվում է վիսկիի բույրը։ Լիկյորը կարելի է օգտագործել սառույցով իր մաքուր տեսքով, որպես բազմաթիվ կոկտեյլների մի մաս կամ ավելացնել սուրճին: Բացի այդ, լիկյորն օգտագործվում է խոհարարության մեջ՝ նրբագեղ թխվածքների արտադրության համար:

Irish Mist լիկյորի արտադրությունը սկսվում է կուպաժավորմամբ, երբ որոշակի համամասնությամբ խառնում են 4 տարբեր տեսակի վիսկիներ, որից հետո խառնուրդը հետագայում հնեցվում է: Դրանից հետո ստացված վիսկիին մեղր են ավելացնում։ Հարկ է նշել, որ լիկյորի համար նախատեսված մեղրը պատրաստվում է պատվերով, և այն նաև երկու տեսակի մեղրերի խառնուրդ է՝ հեթրի մեղրի և երեքնուկի մեղրի։ Մանրակրկիտ մաքրումից հետո դրանք խառնում են և ավելացնում վիսկիին։ Արտադրության վերջնական փուլում լիկյորի մեջ ավելացվում են տարբեր իռլանդական խոտաբույսերի մզվածքներ:

Ստացված լիկյորը լցվում է բրենդավորված շշերի մեջ, որոնք ոճավորված են որպես ուոտֆորդյան հաղճապակյա գրաֆիններ: Պիտակի վրա պատկերված է Tara բրոշի պատկերը, որն այն անգին գանձերից մեկն է, որը մեզ է հասել միջնադարյան Իռլանդիայում բնակվող հնագույն կլաններից:

Ներկայումս այդ լիկյորի բիզնեսն այլևս Ուիլյամս ընտանիքի սեփականությունը չէ։ Դեռ 1985 թվականին է այն գնել Cantrell Cochrane Group կորպորացիան, որը, բարեբախտաբար, անփոփոխ է թողել լիկյորի բաղադրատոմսը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular