ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նիկոլ Փաշինյանի 14 կետերը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է համաքաղաքացիներին և հայտարարելով նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին ներկայացրել է «իրական Հայաստանի» մասին իր 14 կետերը։ Ինչպես և սպասվում էր, այդ թեման դարձել է ներհայկական քննարկման հիմնական թեման։ Նկատի ունենալով այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ամբողջությամբ լուծված չէ Փաշինյանի նախաձեռնությունը գրավել է նաև արտաքին դիտորդների հետաքրքրությունը։ Տեղի ունեցածի վերաբերյալ իր կարծիքն է ներկայացրել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, գրում է politcom.ru–ն:

«Սեփական նախաձեռնությամբ Փաշինյանը, ըստ էության, ծրագրում է հայկական ազգային նախագծի «ռեստարտ»: Նա Սահմանադրությունը տեսնում է որպես ոչ թե ցրված էթնիկ խմբի, այլ «պետական ժողովրդի» հիմնական օրենք։ Այսպիսով, «Իրական Հայաստանում», որն այդքան ակտիվորեն քարոզում է վարչապետը, սփյուռքն էական դեր չի ունենա, իսկ հարևանների նկատմամբ տարածքային պահանջները, ինչպես նաև «աշխարհաքաղաքական մաքսիմալիզմը» կբացառվեն»։ 

Հարկ է նշել, որ «պետություն» բառը, թերևս, ամենամեջբերվող բառն է Փաշինյանի ներկայացրած «իրական Հայաստանի» 14 կետերում։ Եվ խոսքը Փաշինյան–լիբերալին է: «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիքը նույնացնում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ Հայաստանի Հանրապետության, իսկ հայրենասիրությունն այդ պետության շահերի, նրանում գործող իրավունքների ու պարտավորությունների համակարգի հետ», - ասում է Փաշինյանը։

«Ազգը էթնիկ համայնք է, որը կապված չէ ընդհանուր քաղաքական իրավակարողությամբ, մինչդեռ ժողովուրդը քաղաքական կարողություններով օժտված և ընդհանուր քաղաքացիություն ունեցող համայնք է»,– ահա մի կետ, որը կարծես թե հատված լինի էթնոքաղաքական գիտական դասախոսությունից։ Բայց Փաշինյանի խնդիրը ոչ թե գիտական, այլ քաղաքական նախագիծ իրականացնելն է, որը ենթադրում է, որ պետք է կենտրոնանալ ոչ թե հայերի, այլ Հայաստանի վրա։ Սա, թերևս, առանցքային գաղափարն է։ Այսինքն Հայաստանի ներսում, առանց սփյուռքի և պատմական տրավմաներին ապավինելու պետք է պետություն կառուցել։ Շատ առումներով տեսանելի է ազգային-պետականաշինության նախկին ավանդույթի, որը դժվար է առանձնացնել թե՛ սփյուռքահայության պատմությունից, թե՛ անհայրենիք ժամանակաշրջանից, արմատական փոփոխություն։

Կհաջողի՞ արդյոք Փաշինյանն այդ հավակնոտ նախագծում, ցույց կտա ժամանակը։ Նրա մրցակիցներն արդեն կոշտ գնահատականներ են տվել «իրական Հայաստանին»։ Նրանք նաև նշել են վարչապետի վարկանիշի անկումը և փորձերը հնարավոր ընտրություններն ավելի վաղ ժամկետ տեղափոխելու և իշխող քաղաքական ուժի իշխանության մնալը երկարացնելու համար։ Սակայն մինչ այժմ Փաշինյանին քննադատողներն այնքան էլ հաջող և արդյունավետ չեն եղել նրա նախկին նախաձեռնությունների դեմ պայքարում»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular