ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսենը մերն է, Սարիկը` ոչ այնքան․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» գրում է․  Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը պատեհ-անպատեհ հայտարարեն, որ ՔՊ-ում թեւեր եւ ճյուղեր չկան, որ իրենք համերաշխ ու միասնական ուժ են, իրականությունը ճիշտ հակառակի մասին է խոսում։ Երեկ էլ Անդրանիկ Քոչարյանն է անուղղակիորեն հեգնել Գյումրու իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանի ընտրած «Մեր Սարիկը» կարգախոսը՝ այդպիսով բացահայտելով թիմում տիրող տրամադրությունները Սարիկ Մինասյանի նկատմամբ։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը Ճանապարհային պատահարների մասին օրենքի քննարկման ընթացքում առաջարկել է․ «Եկեք պարոն Թորոսյանի նկարը խփենք ամեն խաչմերուկում՝ գրենք «Մեր Արսենը»։

Բանն այն է, որ ՔՊ-ում ոչ բոլորն են խանդավառված Մինասյանի թեկնածության ընտրությամբ, շատերը խանդով են վերաբերում. ինչու պիտի իրենց՝ քայլածների շարքերից չգտնեին հարմար թեկնածու եւ Էդմոն Մարուքյանի թիմակցին խնդրեին առաջնորդել ՔՊ ցուցակը։ Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանից մեր լրագրողը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ էիք հեգնում Գյումրիի ձեր թիմի ընտրած կարգախոսը, Սարիկը հիմա ձե՞րն է, թե՞ ձերը չէ․«Էլի դուք թույն եք նետում, այո, մեր Արսենը մեր Արսենն է», պատասխանել է Քոչարյանը: «Սարիկն էլ է ձե՞րը», Քոչարյանը չի արձագանքել։

Հիշեցնենք, որ նա 1994-1996 թվականներին եղել է Սպիտակի երկրաշարժի հետեւանքով աղետի գոտու վերածված տարածաշրջանում Հայաստանի կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը Գյումրիում եւ այդ օրերին գյումրեցիները շատ «վառ» հիշողություններ են պահպանել: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 28․ 02․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular