ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժշկի թուղթը չի օգնում. աշակերտների բացակայություններն անհետևանք չեն մնա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

MediaHub-ն ուշադրության կենտրոնում է պահում դպրոցներում ստեղծված իրավիճակը, երբ երեխաները՝ հազող, փռշտացող ու ջերմող ստիպված դասի են գնում։ Ըստ ահազանգած ծնողների՝ երեխաները հիվանդ դասի են գնում, քանի որ դպրոցներում բացակայությունները խստացրել են, և եթե բացակաների թիվը մեծ է, ապա աշակերտներին վերաքննության են թողնում, և հաջորդ դասարան տեղափոխվելը խնդիր է դառնում:

«Երեխաները հիվանդ են, չեն կարողանում տունը մնալ և նորմալ լավանալ, ամբողջ դասարանում 10-15 աշակերտ հիվանդ են, բայց դասի ենք ուղարկում, քանի որ բացակաները դնում են անգամ բժշկի թուղթ ունենալու պարագայում։ Դասղեկներին խնդրում, աղաչում ենք, բայց անարդյունք, մեկ է, բացակաները դնում են, ասում են՝ «բժշկի թուղթը հաշվի չենք առնում, կապ չունի այդ թուղթը»։ Պարզ է՝ հրահանգ է իջեցված խստացնել բացակաների մասով, բայց չէ որ երեխաները հիվանդ են, և իրենց պետք է մի քանի օր տանը մնալ և լավանալ։ Արդեն չգիտենք՝ ի՞նչ անենք, որերոդ շաբաթն է, երեխաս չի լավանում, ի՞նչ անենք, որ վերաքննության չմնա ու լավանա»,– պատմեց ծնողներից մեկը։

Ավելի վաղ MediaHub-ին Առողջապահության նախարարությունից ասել էին, որ դպրոցները չեն փակվելու։

«Դպրոցները փակելու համար հատուկ կարգավորում է մշակված, որով պետք է տվյալ դասարանի բացակաները՝ ՍՇՎ–ով պայմանավորված բացակաների 25%-ը գերազանցեն, այդ դեպքում այդ դասարանը, այնուհետև դպրոցը կարող են կարգավորվել՝ անցնել հեռավար ուսուցման»,– նշել են նախարարությունից։

Ի՞նչ անի աշակերտը, որը հիվանդացել է և չի կարող գնալ դասի, բայց գլխին կա այդ սպառնալիքը, որ կմնա վերաքննության, քանի որ բժշկի թուղթը՝ հարգելի բացակայության մասով, դպրոցը չի ընդունում․ MediaHub-ը դիմեց ԿԳՄՍ նախարարությանը՝ հասկանալու, թե ի՞նչ պետք է անեն թե՛ աշակերտները, թե՛ նրանց ծնողները։

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամենօրյա ռեժիմով իրականացնում է ամենօրյա մշտադիտարկում, որը վկայում է, որ աշակերտների բացակայությունները չեն գերազանցում 10%-ը: Սահմանված չափով բացակայությունները՝ նոր չափորոշիչով դասարաններում, կիսամյակում առավելագույնը 60 ժամ, հին չափորոշիչով՝ տարեկան 200 ժամ, վերաբերում են բոլոր բացակայություններին` անկախ պատճառից, քանի որ սովորողը բաց է թողնում ուսումնական նյութը»,- նշեցին մեր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍՆ–ից։

Նախարարությունից հավելեցին, որ եթե հիմնավոր պատճառով սովորողը տևական ժամամակ չի կարող հաճախել դպրոց, ծնողի դիմումի համաձայն դպրոցը կարող է կազմակերպել հեռավար ուսուցում։

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular