ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք է ապրենք, որ Գարեգինս էլ մեզ հետ ապրի». ենթասպա Գարեգին Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր, աշխատասեր, հետաքրքրասեր»,- որդու՝ Գարեգինի մասին խոսելիս «Փաստի» հետ զրույցում ասում է հայրը՝ պարոն Արտուշը: Գարեգինը ծնվել է Շիրակի մարզի Երազգավորս գյուղում: «Այստեղ դպրոց է հաճախել, որն ավարտել է Արցախում»:

Հայրիկը հիշում է՝ որդուն հետաքրքրում էին տեխնիկական միջոցները, քանդում էր, հավաքում: «Դպրոցում իր հետաքրքրության կենտրոնում էր Հայոց պատմությունը: Մայրը Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի էր, նաև այդ առարկաներն էին իր ուշադրության ու հետաքրքրության կենտրոնում: Պատահական չէր, որ պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո ընդունվեց Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացու անվան համալսարան: Պատմության ֆակուլտետի ուսանող էր»:

Երանոսյանների ընտանիքը դեռ տարիներ առաջ որոշում է տեղափոխվել ազատագրված Արցախի Քաշաթաղի շրջան, հաստատվում Բերձորից հարավ՝ Արծվաշեն գյուղում: «Փոքր տղաս սովորում էր Մոնթեի անվան վարժարանում, մեծ տղաս մեզ հետ էր: Այնտեղից 2000 թ. դեկտեմբերին Գարեգինը զորակոչվեց բանակ։ Զինվորական ծառայությունը սկզբում անցկացրել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև՝ Վանաձորի ԴՈւՑ զորամասում: Հայրիկի խոսքով, ժամկետային ծառայությունից հետո որդին նպատակադրվեց Որոտանի հովտում ստեղծել տնտեսություն, հիմնել սեփական այգի: «Զբաղվել է երկրագործությամբ, անասնապահությամբ: Զուգահեռ Գարեգինը ծառայության անցավ ԱԱԾ սահմանապահ զորքերի 2-րդ ջոկատում: Բոլորս աշխատում էինք, կինս ուսուցիչ էր, հետո դարձավ ուսմասվար, ապա՝ դպրոցի տնօրեն, իսկ ես Մխանց համայնքի ղեկավարն էի, որը հետագայում միավորվեց Արծվաշենի հետ»:

Գարեգինը մասնակցել է Քառօրյա պատերազմին։ Ապրիլ-սեպտեմբեր ամիսներին, որպես կամավորական, ծառայություն է իրականացրել Արցախի առաջնագծի տարբեր դիրքերում՝ Ջրականից մինչև Ասկերան։ Այդ ընթացքում պարգևատրվել է ԵԿՄ պատվոգրով և շքանշանով։ «Ես էլ էի այդ ժամանակ մեկնել առաջնագիծ: Գարեգինս զոհվել է նույն այն դիրքերում, որտեղ մենք միասին ենք եղել 2016 թվականին»:

ԱԱԾ սահմանապահ զորքերում մի քանի տարի ծառայելուց հետո Գարեգինը տեղափոխվում է ՊՆ Գորիսի զորամիավորում: «2019 թ. օգոստոսին Գարեգինը, որպես ենթասպա, ծառայության անցավ Իշխանաձորում՝ նոր բացված զորամասում: Այնտեղ աշխատում էր նաև փոքր եղբայրը՝ ենթասպա Գրիգոր Երանոսյանը՝ որպես վաշտի հրամանատարի տեղակալ»:

Հայրիկը հիշում է՝ ժամկետային ծառայությունից վերադառնալուց, պատմության ֆակուլտետ ընդունվելուց հետո է որդին իրեն հայտնել զինվորական դառնալու որոշման մասին: «Զուգահեռ մեզ էր օգնում ամեն հարցում, գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանքից երբեք չի խուսափել: Նույն կերպ՝ նաև եղբայրը: Ծառայությանը զուգահեռ աշխատել ենք միասին, այգի հիմնել, երկու որդիներս իմ թևերն էին»:

Սկսվում է պատերազմը: «Առաջին օրվանից երկու եղբայրով եղել են պատերազմի դաշտում: Տագնապ էր հայտարարվել, իրենց զորամասը մեկնեց առաջնագիծ։ Նույն կերպ՝ նաև ես: Որպես ազատամարտիկ՝ ջոկատի հետ կամավոր մեկնել էի մարտի դաշտ: Բայց մենք տարբեր հատվածներում ենք եղել: Ինձանից 800 մետր հեռավորության վրա էին գտնվում տղաներս: Չկարողացա վերջին պահին Գարեգինին հասնել, եթե իր կողքին լինեի, չէր զոհվի»:

Հոկտեմբերի 3-ի կեսգիշերն անց Գարեգինն ընկերների հետ ընկնում է շրջափակման մեջ, մարտի բռնվում հակառակորդի հետ։ Եղբայրը հրամանատարի հատուկ հանձնարարությամբ մի քանի հոգով եղել է այլ հատվածում: Մինչև նա վերադառնում է, Գարեգինն արդեն դիրքերում վիրավոր է եղել. գնդացիրը՝ ձեռքում, ավտոմատը՝ կողքին: Գնդացիրով է կռվել մինչև վերջ: Միայն Գարեգինս է այդ հատվածում զոհվել»:

Վիրավոր Գարեգինին եղբայրն ու զինակից ընկերները տեղափոխում են այլ հատված: Նա անմահանում է եղբոր գրկում: «Եղբայրը ծածկում է Գարեգինին իր բուշլատով: Մյուս տղաս մի կերպ է փրկվում այդ օրը»: Գարեգինը զոհվել է հոկտեմբերի 4-ին Լելե Թեփե բարձունքի ներքևի հատվածում դիպուկահարի կրակոցից:

Պարոն Արտուշը պատմում է՝ հետո իրենք արդեն Ստեփանակերտում էին: Եվ միայն 75 օր հետո եղբայրը վաշտի հրամանատարի հետո կարողանում է դուրս բերել Գարեգինի մարմինն արդեն թշնամու տիրապետության տակ հայտնված տարածքներից: «Ինքնաձիգի վերջին փամփուշտն իր մոտ է եղել, որ եթե հանկարծ ընկներ շրջափակման մեջ, ապա թույլ չտար, որ իրեն գերեվարեին»:

Երբ հարցնում եմ, թե որտեղ է հիմա Գարեգինը, հայրիկն արձագանքում է՝ նրան տուն եմ բերել: Գարեգինը, ցավոք, չի հասցրել ընտանիք կազմել: «Ամուսնանալու հարցն այսօր-վաղ էր անում, ինձ էլ, մայրիկին էլ ասում էր՝ կամուսնանամ: Բայց չհասցրեց:

Իսկ հիմա պետք է ապրենք, որ Գարեգինս էլ մեզ հետ ապրի: Ես ու կինս պետք է ապրենք, որ մեր թոռներին հասցնենք իրենց նպատակներին: Պետք է ձգտենք հաղթահարել դժվարությունները, ինչպես Գարեգինս կանգնեց ոսոխի դեմ և ամբողջ մի գումարտակ փրկեց: Այստեղից է գալիս մեր ապրելու ուժը»:

Այսօր դպրոցում սովորող աշակերտներին Գարեգինի հիշատակի անկյունն է պատմում նրա մասին, գրքերը, որոնք պատմում են պատերազմում անմահացած մեր բոլոր տղաների մասին, թերթերում տպագրված հոդվածները: Եվ, իհարկե, Գարեգինի տանն էլ իր անկյունը կա, որտեղ նրա լուսանկարներն են, մեդալները, նրա իրերը:

Հ. Գ. - Ենթասպա Գարեգին Երանոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, Արցախի նախագահի հրամանագրով՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Երազգավորս գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular