ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բավրայում դպրոցի նոր շենք կկառուցվի. անհատ անձանց պատկանող 3 հողամասի նկատմամբ կճանաչվի հանրային գերակա շահ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի թիվ 6 հասցեի հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 08-026-0009-0007) նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» նախագիծը:

2023 թ. նոյեմբերի 30-ի թիվ 2093-Ն որոշմամբ հաստատված ծրագրի համաձայն, հանրապետության տարբեր բնակավայրերում նախատեսված է կառուցել, վերակառուցել կամ հիմնանորոգել 300 դպրոց: Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրում ևս նշված ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել դպրոցի նոր շենք: Գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի թիվ 6 հասցեի հողամասի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ:

Կառուցումն իրականացվելու է հասարակական նշանակության կառուցապատման համար նախատեսված՝ սեփականության իրավունքով անհատ անձանց պատկանող 3 հողամասի տարածքում: Հողամասերի սեփականատերերն իրենց պատկանող հողամասերը ցանկանում են օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: Այդ հողամասերից հանրության գերակա շահ ճանաչվող՝ 3850 քառ. մ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Շուշանիկ Իվանյանին (գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ 10072024-080039): Նշված հողամասի նկատմամբ՝ 504 665 դրամի պահանջի հիմքով, ԴԱՀԿ ծառայության կողմից կիրառված է արգելանք: Նախանշված գործընթացի իրականացումն ապահովելու համար հարցին համապատասխան լուծում պետք է տրվի օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բավրա բնակավայրում դպրոցի շենքի բացակայությունը բացասաբար է անդրադառնում ուսումնական գործընթացի կազմակերպմանը: Ուստի նորմատիվային պահանջներին համապատասխան՝ 144 աշակերտի և 80 նախադպրոցական տարիքի երեխայի համար նախատեսվող կրթահամալիրի կառուցման արդյունքում կապահովվի կրթության զարգացումը տվյալ բնակավայրում, էականորեն կբարելավվեն պայմանները, որոնք կնպաստեն ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են պետգույքի կառավարման կոմիտեն և Շիրակի մարզպետի աշխատակազմը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular