ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայել-Ադրբեջան դաշինքն առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները։

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը հիշեցնում է, որ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն, 2016-2020-ին Ադրբեջան ներկրվող սպառազինության 70 տոկոսը եղել է Իսրայելից։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը հանդիսանում է Իսրայել նավթի հիմնական մատակարարներից մեկը։ Իսրայելական տնտեսությունն ունի զգալի կախվածություն ադրբեջանական նավթից, իսկ Ադրբեջանը արցախյան պատերազմից հետո ցանկանում է վերազինել իր բանակն ու զգում է իսրայելական ռազմական տեխնոլոգիաների ու արդի զինատեսակների կարիքը։

«Իսրայելական արդյունաբերական հսկան՝ «Ավիացիոն արդյունաբերություն» պետական պաշտպանական կոնցեռնը (IAI), դեռ 2023 թվականին միջպետական պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի Հանրապետության «Ազերկոսմոս» տիեզերական գործակալությանը երկու OptSat500 դիտարկման արբանյակների մատակարարման վերաբերյալ, որոնք ունակ են անսովոր բարձր լուծաչափով երկրի մակերեսի նկարահանումներ կատարել: Արբանյակների արժեքը, իսրայելական Globes տնտեսական պարբերականի տվյալներով, կազմում է 120 մլն դոլար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ այն մասին, որ իսրայելական արտադրողն Ադրբեջանի քաղաքացիներից բարձր որակավորում ունեցող անձնակազմ կպատրաստի ձեռք բերված սարքավորումների աշխատանքի եւ տեխնիկական հսկողության համար»,-նշում են հեղինակները՝ հավելելով, որ, բացի այդ, իսրայելական Soltam ընկերությունը Ադրբեջանին է մատակարարում ականանետեր և արկեր, «Tadiran Communications»-ը` կապի միջոցներ, իսկ «Israeli Military Industries» ընկերությունը` հրթիռներ: Իսրայելը Բաքվին է մատակարարում նաև անօդաչու թռչող սարքեր: Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը Իսրայելից գնել էր Heron, Hermes-450, Hermes-900 անօդաչու թռչող սարքեր:

Նշվում է նաև, որ Ադրբեջան-Իսրայել տնտեսական կապերը չեն սահմանափակվում միայն նավթի առևտրով։ Երկրները համագործակցում են նաև գյուղատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների և բժշկության ոլորտներում։

«Երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստում են նաև Ադրբեջանի հրեական համայնքը և կառույցները, ինչպես նաև Իսրայելում գործող ադրբեջանական նմանատիպ կառույցները: Նշենք, որ Ադրբեջանում գործում են հրեական բազմաթիվ կազմակերպություններ, դպրոցներ, սինագոգներ, կրթական-մշակութային միություններ, որոնց թվում «Սոխնութ» գործակալությունը, բարեգործական «Հեսեդ-Հերշոն» կազմակերպությունը, հասարակական-մշակութային JCC կենտրոնը, երիտասարդական «Գիշել» ակումբը, բացի այդ Բաքվում լույս են տեսնում «Մեր Իսրայել», «Օր-Շել յանու» թերթերը: Բացի այդ, ակտիվ է նաև ադրբեջանական համայնքը Իսրայելում, որը համախմբված է Մերձավոր Արևելքի ադրբեջանցիների կոնգրես կոչվող կազմակերպության շուրջ: Բացի այդ, Իսրայելում գործում է նաև «Իսրայել-Ադրբեջան» միջազգային ասոցիացիան»,-նշում է տելեգրամյան ալիքը:

Մի քանի տարի առաջ Wikileaks-ի հրապարակած ամերիկացի դիվանագետների գաղտնի զեկուցագրերից մեկում նշվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բնութագրելով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները նշել էր, որ այդ հարաբերությունները այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքերին:

Ըստ հեղինակների, Իսրայելի համար Իրանը թիվ մեկ ռազմաքաղաքական հակառակորդն է Մեծ Մերձավոր Արևելքում։ Եթե Լիբանանն ու Սիրիան Իրանի համար էին պլացդարմ ընդդեմ Իսրայելի, ապա Իսրայելի համար Իրանին սահմանակից Ադրբեջանն է ռազմական հենակետ ընդդեմ Իրանի, որտեղից հրեական պետությունն իրականացնում է հետախուզական և այլ գործողություններ Իրանի դեմ։

«Տեղեկություններ կան, որ Իսրայելն Ադրբեջանի ու Իրանի սահմանամերձ շրջաններում՝ Արաքսի հովիտ, ունի ռազմական և հետախուզական կառույցներ։ Իսրայելական մասնագետներն ու ԱԹՍ-ները զգալի աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի բանակի վերազինման գործում՝ Արցախյան պատերազմին նախորդող շրջանում և դրա ընթացքում։ Իրանի կազմաքանդումն էթնիկկրոնական սահմաններով բխում է Իսրայելի շահերից, իսկ Ադրբեջանն այս պարագայում կարող է իր հսկողությունը սահմանել Իրանական Ադրբեջանի նկատմամբ՝ պանթուրքական ռազմավարության շրջանակներում։

Այսպիսով, էներգետիկ և ռազմա-տեխնիկական համագործակցությունն ԻսրայելԱդրբեջան հարաբերությունների հիմքում են։ Այդ կապերի ամրապնդմանը նպաստում են նաև անգլո-սաքսոնական ուժերը, որոնք Իրանի դեմ ձևավորել են Իսրայել-ԹուրքիաԱդրբեջան կոալիցիան»,-նշում են հեղինակները և հավելում, որ Իրանի հզորացումը չի բխում Իսրայելի ու Ադրբեջանի շահերից, և այս առումով ադրբեջանա-իսրայելական դիրքորոշումները նույնպես համընկնում են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular