ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանկապղծության մեջ մեղադրվող հոգեւորականը մեզ հետ կապ չունի. Բրազիլիայի հայկական թեմի առաջնորդ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մանկապղծության մեջ մեղադրվող Հայր Դեմետրիոս Աթարյանը, որն այժմ պաշտոնավարում է Բրազիլիայում, հայ առաքելական եկեղեցու հետ որեւէ առնչություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Բրազիլիայի հայկական թեմի առաջնորդ Տեր Նարեկ վարդապետ Բերբերյանը:

«Մամուլի հրապարակումներին ծանոթ եմ, սակայն այն հոգեւորականը, որի մասին խոսում եք, մեր թեմի հետ կապ չունի, առհասարակ հայ առաքելական եկեղեցու հետ առնչություն չունի»,- ասաց տեր Նարեկ վարդապետ Բերբերյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին հայ հոգեւորականները հայտնվել էին սկանդալի կենտրոնում. փետրվարի 29-ին Իսրայելի 10-րդ հեռուստաալիքի «Անցյալի դևերը» վերնագրով 15 րոպեանոց վավերագրական ֆիլմ էր ցուցադրել, որտեղ 38-ամյա Հրայր Եզեկելյանը պնդում էր, որ 2 տասնամյակ առաջ, երբ ինքը վարժարանի աշակերտ էր, 3 հայ հոգևորականներ իր հանդեպ սեռական ոտնձգություններ էին թույլ տվել:

Եզեկելյանի պնդմամբ, այդ հոգեւորականներն են Հայր Խադ վարդապետ Ջունդուրյանը, Հույն ուղղափառ եկեղեցու Սան Պաուլուի համայնքում (Բրազիլիա) պաշտոնավարող Հայր Դեմետրիոս Աթարյանն ու վերջին տարիներին Ֆրանսիայում բնակված և մարտի 15-ին մահացած Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը:

Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Տնօրեն ժողովի որոշմամբ ստեղծվել է հատուկ հանձնախումբ ներքին հետաքննություն կատարելու համար, սակայն առ այսօր որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել: Մայր Աթոռը նույնպես որեւէ հայտարարություն չի արել այս հրապարակումների վերաբերյալ: Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի՝ իրենք դիմել են Երուսաղեմի թեմին՝ պարզաբանում ստանալու համար: Պատասխանը ստանալուց հետո Մայր Աթոռը հանդես կգա հայտարարությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular