ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իդեալների ճգնաժամ և իշխանության գոյատևում. ինչո՞ւ է Հայաստանը ձգտում անդամակցել Եվրամիությանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի «Միջազգային» թրեքի հաղթող, միջազգային հարաբերությունների փորձագետ Արամ Հակոբյանը runews24.ru-ի հետ զրույցում կիսվել է դեպի Եվրամիություն Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի մասին իր կարծիքով։ Հաճախ կարելի է լսել, որ Հայաստանի այդ քայլը թելադրված է գաղափարական նկատառումներով և Արևմուտքին ինտեգրվելու ցանկությամբ, սակայն նման կարծիքը, ըստ փորձագետ Հակոբյանի, «միամիտ սխալ է»։ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը բազմիցս են դրսևորել երկակի ստանդարտներ՝ դրանք քողարկելով որպես լիբերալ պոպուլիզմ։  «Սա ոչ թե իդեալների, այլ իշխանության գոյատևման խնդիր է»,- պարզաբանել է փորձագետը։
Փաշինյանի համար ԵՄ աջակցությունը դարձել է անհրաժեշտություն 2026 թվականի կայանալիք ընտրություններին ընդառաջ, իսկ արտաքին քաղաքական կուրսը փոխելու մասին նրա հայտարարությունները «ազդանշան են Բրյուսելին, որ «ես քո մարդն եմ»։ Ընդդիմության ճնշումը զգալով նա օգտագործում է եվրոպական հռետորաբանությունը քաղաքական դաշտում մանևրելու համար։ Երկրի ներսում հասարակական-քաղաքական լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի, և դա շատ փխրուն է դարձնում Փաշինյանի վստահությունն իր ապագայի նկատմամբ։ 

 «Եթե պատերազմը վերսկսվի, ապա խոսք կլինի ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքում ուղղակի զինված հակամարտության մասին Հայաստանը, սակայն, չի կրկնի Ուկրաինայի ճակատագիրը»,- ասել է Հակոբյանը և հարց հնչեցրել՝ ինչո՞ւ: «Մինչ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Ուկրաինայից փախստականների հոսքն է լուրերի թեման, ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանա դրա վրա՝ Հայաստանը թողնելով առանց պատշաճ ուշադրության: Ավելին, Հայաստանը ԵՄ-ի համար չունի նույն ռազմավարական արժեքը, ինչ Ուկրաինան։ Երևանը պաշտպանելու համար ոչ ոք իր ստանալիք գազը չի զոհաբերի, Ադրբեջանը Եվրոպայի համար կարևոր էներգետիկ գործընկեր է, ինչը բարդության ևս մեկ շերտ է ավելացնում իրավիճակին։ Այսինքն նման շրջադարձի հետևանքները կարող են անուղղելի լինել: Վերջին ամիսներին, աճող սոցիալական դժգոհության և Ռուսաստանից տնտեսական կախվածության պայմաններում, Հայաստանը սպառնում է հայտնվել լիակատար մեկուսացման մեջ»,– ընդգծել է Հակոբյանը հավելելով, որ Փաշինյանի քաղաքական մանևրները սպառնում են երկիրը թողնել վակուումում՝ առանց դաշնակիցների, առանց երաշխիքների և առանց տնտեսական կայունության։ Վերջին հաշվով, այսօր հայ ժողովրդի առջև ծառացած առանցքային հարցն այն է, թե արդյո՞ք մարդիկ հասկանում են արտաքին քաղաքականության շրջադարձերից բխող սպառնալիքների ողջ ծավալը:

 «Այսօր, ըստ էության, հարցն ազգային շահերի գոյատևման մասին է»,- ավելացրել է Հակոբյանը զգուշացնելով, որ առկա մարտահրավերների անտեսումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ երկրի համար։ Ընդ որում կարևոր է հիշել, որ որոշումներ կայացնելու համար ժամանակը սպառվում է, և որքան շուտ հասարակությունը գիտակցի ռիսկերը, այնքան ավելի մեծ կլինեն կայուն ապագայի հնարավորությունները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular