ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցով ինքն իրեն կյանքից զրկած զինվորի եղբայրը սպասում է. ինչ է վերջին անգամ խոսել

ՎԻԴԵՈ

ArmLur.am-ը զրուցել է Տավուշի մարզի զորամասում հրազենային կրակոցից մահացած զինվորի եղբոր Սավել Հովհաննիսյանի հետ:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին ՊՆ N զորամասում հրազենային վնասվածքից մահացել էր ժանկետային զինծառայող Սևակ Հովհաննիսյանը դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 2 կալանավորված է։ Մահացած զինվորի դեպքը եղել է զորամասում։ Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել, սակայն դեպքից առաջ զորամասում վեճ է եղել։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքից առաջ Սևակ Հովհաննիսյանը իր ծառայակից ընկերների հետ վեճ է ունեցել։ Վերջինս ծառայակից ընկերներին դիտողություն է արել զորամասի կարգ ու կանոնի հետ կապված, ու, արդյունքում, այդ վեճից հետո զինվորին գտել են հրազենային վնասվածքով մահացած։ Իսկ ի՞նչ նկատողության ու կարգ ու կանոնի մասին է խոսքը:

Սևակ Հովհաննիսյանը եղել է հերթապահ եւ առավոտյան զինվորներին արթնացրել է ու այդ հանգամանքը այնքան էլ դուր չի եկել որոշ զինծառայողներին, և հնչել է արտահայտություն, «թե դու մեզ չես կարող հանել քնից», ինչից էլ սկսվել է վեճ: Ի՞նչ կապ ունի այս վեճը ըստ նախնական վարկածի զինվորի ինքնասպան լինելու հետ։ Հուսանք՝ հարցերի պատասխանը կտա Նախաքննական մարմինը՝ քննություն իրականացնելու արդյունքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը