ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունն օրենքի ուժով փակում է արտագաղթածների տունդարձի ճանապարհը. «Ժամանակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը մայիսի 18-ի նիստում առանց առանձնակի ուշադրության արժանացնելու հավանություն տվեց «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը հետագայում բազում անցանկալի հետևանքների տեղիք է տալու:

Կառավարության հաստատած փոփոխությունները վերաբերում են սեփականության իրավունքով գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր կորցրել են կամ առաջիկայում կկորցնեն ՀՀ քաղաքացիությունը: Համաձայն նախագծերի՝ այդ քաղաքացիները պարտավոր են 1 տարվա ընթացքում օտարել իրենց սեփականաշնորհած գյուղատնտեսական նշանակության հողերը, այլապես դատարանը վճիռ է կայացնում, և կատարվում է հողի հարկադիր վաճառք, ստացված գումարն էլ հանձնում է նախկին սեփականատիրոջը:

Փաստենք, որ նախագծում օտարման մեխանիզմների հետ կապված բազում բացեր կան, որոնց անդրադարձել են նաև պետական գերատեսչությունների մասնագետները: Կան նաև ավելի լուրջ «բացթողումներ», որոնցից մեկի առնչությամբ առողջապահության նախարարությունը զգուշացրել է. «Կարծում ենք, որ վերոնշյալ փոփոխությունը կարող է հակասել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի՝ փոփոխված 11-րդ արձանագրությամբ» 1-ին հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով նախատեսված հիմնարար սկզբունքներին»:

Համաձայն վերջին Սահմանադրության՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք չեն օգտվում հողի սեփականության իրավունքից, և վերոնշյալ փոփոխությունը առաջին հերթին միտված է գործող օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցնելուն: Թերևս սա է փոփոխությունների հիմնական նպատակը: Բայց հանրապետության վարչապետը բազմիցս է անդրադարձել չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերը շրջանառության մեջ բերելուն, և այս քայլով փորձ է արվում, թեկուզև մասնակի, միանգամից երկու հարց լուծել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular