ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զգուշացեք կեղծ ընդդիմադիր թեկնածուներից․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է ․ Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ միայն ՔՊ-ական թեկնածուների, այլեւ երկրորդ, երրորդ տեղը զբաղեցնող ուժի առաջադրման հարցը, որ հետընտրական կոալիցիա կազմելով՝ իշխանություն ձեւավորեն: Որովհետեւ ՔՊ-ն բավարար ձայներ չունի: Ըստ ամենայնի՝ Փարաքարում այդ դերը կստանձնի Գոռ Սարիբեկյանը, որը ՔՊ փրայմերիզի մասնակիցներից էր, Լյուդվիգ Գյուլնազարյանից հետո երկրորդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն։ Գյուլնազարյանը կգլխավորի ՔՊ-ն, իսկ Գոռի համար հարմար կուսակցություն են փնտրում։ Ուշագրավ վիճակ է նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունում․ անցած ընտրությունների առաջատար, ԱԵ խորհրդի անդամ Վոլոդյա Գրիգորյանը, մեզ հասած տեղեկություններով, հակված չէ իր կուսակցության ցուցակով առաջադրվել: Կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանի` Բաքվում գերության մեջ գտնվելը փոքրացրել է հաղթելու հեռանկարը, իսկ Վոլոդյա Գրիգորյանի հետ այլ ուժեր են բանակցում։ Գրիգորյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ դեռ վերջնական որոշում չունի, թե որ կուսակցությամբ է առաջադրվելու։ Նկատեցինք․ տարօրինակ է, որ, լինելով «Ապրելու երկրի» անդամ, երկմտում է։ «Թողեք չմեկնաբանեմ, այդ մասը թողնենք ժամանակին․․․»,- ասաց նա՝ չբացառելով, որ կարող է ԱԵ ցուցակով գնա։

Փոխարենը ԱԵ համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց․ «Իհարկե, մասնակցելու ենք, Վոլոդյան էլ մեր թեկնածուն է»։ Չորրորդ թեկնածուն էլ, ըստ ամենայնի, կլինի Դավիթ Մինասյանը, որը նախորդ ընտրություններից հետո ՔՊ-ի հետ կոալիցիայի արդյունքում երկուսուկես տարի կառավարեց համայնքը, ապա ղեկը փոխանցեց ՔՊ-ին եւ ինքը բանտ գնաց։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 25․ 02․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular