ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արագորեն կորցնում է Սփյուռքի աջակցությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

tsargrad.tv–ն «Եռամիությունը հարվածի տակ. ինչպես Փաշինյանի թուրքամետ կուրսը նրան զրկեց Սփյուռքի աջակցությունից» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը արագորեն կորցնում է արևմտյան երկրներում հայկական Սփյուռքի աջակցությունը։ Խոսքը վիճահարույց հայտարարությունների մասին է՝ ներառյալ Հայոց ցեղասպանության պատճառները վերանայելու կոչերը և արտասահմանում առանցքային ուղևորությունների ձախողումը:

Փաշինյանի հանդիպումը սփյուռքի հետ Գերմանիայում սկանդալով է ավարտվել: Միջոցառումը բոյկոտել են հայ-գերմանական խորհուրդը, հոգևորականները և խոշոր կազմակերպությունները։ Կուլիսներում քննարկվում է դեսպանին հետ կանչելու հարցը, սակայն խնդրի աղբյուրը ոչ թե դեսպանն է, այլ գերմանական Սփյուռքի՝ Երևանի հետ համագործակցությունից հրաժարվելը։

Մեծ Բրիտանիայի հայ համայնքների խորհուրդը Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարություններն անվանել է «անպատասխանատու» և պահանջել ներողություն խնդրել։ Կազմակերպությունը նշել է, որ նման հայտարարություններ «կարելի էր սպասել միայն Թուրքիայից»։

Կանադայի հայ համայնքը խափանել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի այցը։ Դաշնակցություն կուսակցության Կանադայի կառույցը նրան մեղադրել է «հակազգային կուրս» քարոզելու և Արցախի ճակատագիրը որոշելու իրավունքից զրկելու մեջ։

«Փաշինյանը, քարոզելով «իրական» Հայաստան հասկացությունը, մերժում է ավանդական եռամիասնությունը (Պետություն, Սփյուռք, Եկեղեցի): Դա, թուրքամետ հռետորաբանության հետ մեկտեղ, վրդովմունք է առաջացնում օտարերկրյա հայ համայնքների շրջանում, որոնց համար ցեղասպանության հիշատակը և ազգի միասնությունը սուրբ արժեքներ են»,– գրել է Рыбарь տելեգրամյան ալիքը։

Սփյուռքի հետ հակամարտությունը և երկրի ներսում վարկանիշի անկումը սպառնում են Փաշինյանի և նրա կուսակցության դիրքերին: Արևմուտքի հայկական համայնքները պատմականորեն առանցքային դեր են խաղացել Երևանի շահերի լոբբինգում, և նրանց օտարումը կարող է թուլացնել Հայաստանի միջազգային ազդեցությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը