ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … էլեկտրամոբիլ

ՖՈՏՈ

էլեկտրական մեքենաների պատմությունը մոտ 200 տարվա է, և այդ 2 դարերի ընթացքում էլեկտրամոբիլը մի քանի լուրջ վերելքներ ու վայրէջքներ է ապրել:

Էլեկտրական շարժիչը մշակվել է շատ ավելի վաղ, քան ներքին այրման շարժիչը։ Դա էլ օգտագործել է Թոմաս Դավենպորտն ինքնագնաց էլեկտրական հարթակ ստեղծելիս։ Ամերիկացի գիտնականը 1830-ականների սկզբին ստեղծել է աշխարհում առաջին էլեկտրական մեքենան: Ճիշտ է, նման մեքենան հեռու էր իդեալական լինելուց։ Նախ, այն շարժվել է միայն էլեկտրիֆիկացված ուղու վրա, այսինքն ավելի շուտ տրամվայ էր: Թոմաս Դևենպորտը մասնակցել է նաև առաջին պաշտոնապես ճանաչված էլեկտրական մեքենայի ստեղծմանը միանգամյա օգտագործման մարտկոցով։ Տրանսպորտի այդ տեսակը նա մշակել է Ռոբերտ Դեյվիդսոնի հետ միասին 1842 թվականին: Ավելի քան 45 տարի տրանսպորտի այդ տեսակը մնում էր միակ լիարժեք էլեկտրական մեքենան։

Հետաքրքիր է այն, որ 19-րդ դարում քչերն էին մտածում էկոլոգիայի մասին: Էլեկտրաէներգիայի՝ որպես հիմնական վառելիքի ընտրությունը պայմանավորված էր դրա հասանելիությամբ։

Էլեկտրական մեքենաների զարգացման մեկնարկային կետը եղել է 1898 թվականը: Հենց այդ ժամանակ էլ ստեղծվել է Jeantaud Duc-ը։ Դա 36 ձիաուժ ընդհանուր հզորությամբ երկու էլեկտրական շարժիչով հագեցած էլեկտրամոբիլ էր։ Նման տրանսպորտը կարող էր արագանալ մինչև 60 կմ/ժ, ինչը հսկայական ցուցանիշ էր 19-րդ դարի վերջի համար։ 1898-ից 1920 թվականներին էլեկտրամոբիլներն օգտագործվել են ներքին այրման շարժիչներով մեքենաների հետ հավասար։ Իսկ 1912 թվականին փորձ է արվել ստեղծել ամենամատչելի և հեռահար էլեկտրամոբիլը։ Հենրի Ֆորդը և Թոմաս Էդիսոնն են սկսել ակտիվորեն զարգացնել մեքենաներ, որոնք մեկ լիցքավորումով անցնում են 80-160 կմ, արժեն մոտ 500-700 դոլար: Տրանսպորտի այդ տեսակը պետք է համալրվեր Էդիսոն մարտկոցով, և զարդարված լիներ Ford-ի տարբերանշանով։ Բայց մի քանի հնչեղ հարցազրույցներից հետո նոր մեքենայի շնորհանդես տեղի չունեցավ։ Դավադրության տեսաբանները կարծում են, որ ընկերները դադարեցրել են ամենահզոր և մատչելի էլեկտրական մեքենաների արտադրությունը նավթային ընկերությունների սպառնալիքների պատճառով։ Էլեկտրամոբիլների թռիչքի հաջորդ շրջանը 2000-ականների սկիզբն էր։ Դեռևս 90-ականների վերջին էլեկտրական մեքենաների ստեղծման անհրաժեշտությունն ակտիվորեն քննարկվում էր ինչպես Ամերիկայում, այնպես էլ Եվրոպայում։ Դա պայմանավորված էր երկու փաստով՝ նավթի արագ աճող գնով և աշխարհում շրջակա միջավայրի վատթարացումով:

Նոր սերնդի էլեկտրական մեքենաների մեջ առաջին իսկական հիթը Mitsubishi i-MiEV-ն էր: Մեքենան շուկա է դուրս եկել 2009 թվականին և ընդամենը մեկ տարվա ընթացքում միայն Ճապոնիայում վաճառվել է 1400 միավոր էլեկտրամեքենա։ Հաջորդ զանգվածային արտադրության էլեկտրական մեքենան, որը նվաճել էր աշխարհը, Nissan Leaf-ն էր: Մեքենան թողարկվել է 2010 թվականին: Էլեկտրական մեքենաների ժողովրդականության իրական աճը տեղի ունեցավ Tesla-ի շնորհիվ: 2009 թվականից մինչ օրս ընկերությունն ակտիվորեն արտադրում է ժամանակակից էլեկտրական մեքենաներ, որոնք ոչ մի կերպ չեն զիջում ներքին այրման շարժիչներով նմանատիպ մոդելներին։ Այսօր Tesla մեքենաները ծառայում են որպես նախատիպ և օրինակ բազմաթիվ համաշխարհային արտադրողների համար։ Էլեկտրական մեքենաների արտադրության առաջատարի համար մրցակիցների թիվը գրեթե ամեն ամիս ավելանում է։ Դրանք հիմնականում ասիական արտադրողներն են՝ Li Auto–ը, Nio–ն, Nikola Corp–ը, Canoo Holdings–ը և այլն: Այսօր էլեկտրական մեքենաները ժողովրդականության նոր ալիք են ապրում, որն այս անգամ կարող է չավարտվել։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular