ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եռամիությունը հարվածի տակ. ինչպես Փաշինյանի թուրքամետ կուրսը նրան զրկեց սփյուռքի աջակցությունից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արագորեն կորցնում է արևմտյան երկրներում հայկական սփյուռքի աջակցությունը։ Խոսքը վիճահարույց հայտարարությունների մասին է, ներառյալ Հայոց ցեղասպանության պատճառները վերանայելու կոչերը և արտասահմանում առանցքային ուղևորությունների ձախողումը, գրում է tsargrad.tv–ն:

Փաշինյանի հանդիպումը սփյուռքի հետ Գերմանիայում սկանդալով է ավարտվել: Միջոցառումը բոյկոտել են հայ-գերմանական խորհուրդը, հոգևորականները և խոշոր կազմակերպությունները։ Կուլիսներում քննարկվում է դեսպանին հետ կանչելու հարցը, սակայն խնդրի աղբյուրը ոչ թե դեսպանն է, այլ գերմանական սփյուռքի Երևանի հետ համագործակցությունից հրաժարվելը։

Մեծ Բրիտանիայի հայ համայնքների խորհուրդը ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարություններն անվանել է «անպատասխանատու» և պահանջել ներողություն խնդրել։ Կազմակերպությունը նշել է, որ նման հայտարարություններ «կարելի էր սպասել միայն Թուրքիայից»։

Կանադայի հայ համայնքը խափանել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի այցը։ Դաշնակցություն կուսակցության Կանադայի կառույցը նրան մեղադրել է «հակազգային կուրս» քարոզելու և Արցախի ճակատագիրը որոշելու իրավունքից զրկելու մեջ։

«Փաշինյանը, քարոզելով «իրական» Հայաստան հասկացությունը, մերժում է ավանդական եռամիասնությունը (պետություն, սփյուռք, եկեղեցի): Դա, թուրքամետ հռետորաբանության հետ մեկտեղ, վրդովմունք է առաջացնում օտարերկրյա հայ համայնքների շրջանում, որոնց համար ցեղասպանության հիշատակը և ազգի միասնությունը սուրբ արժեքներ են»,– գրել է Рыбарь հեռագրային ալիքը։ 

Սփյուռքի հետ հակամարտությունը և երկրի ներսում վարկանիշի անկումը սպառնում են Փաշինյանի և նրա կուսակցության դիրքերին: Արևմուտքի հայկական համայնքները պատմականորեն առանցքային դեր են խաղացել Երևանի շահերի լոբբինգում, և նրանց օտարումը կարող է թուլացնել Հայաստանի միջազգային ազդեցությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular