ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վատիկանը նոր տեղեկություն է հայտնել Հռոմի պապի առողջական վիճակի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիվանդանոցում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանգիստ գիշեր է անցկացրել ասթմայի նոպայից հետո:

Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Գիշերը խաղաղ է անցել, Հռոմի Պապը հանգստացել է»,- հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։

Նախօրեին պոնտիֆիկոսը շնչառական ասթմատիկ նոպա էր ունեցել, տրվել էր արհեստական թթվածին: Պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, գիտակցությունն առկա է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հետազոտությունների արդյունքում պապի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular