ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նաև Ղարաբաղյան հարցն է հասարակությանը կտրուկ բաժանում Փաշինյանի և «նախկինների» կողմնակիցների. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru–ն «Հայաստանում կրկին արծարծվել է Ղարաբաղի հարցը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում հերքել է 1999 թվականին հայկական Մեղրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) և Լաչինի միջանցքի հետ փոխանակելու փորձի հետ կապված մեղադրանքները։ «Մեղրու տարբերակ» կոչվածը առաջին անգամ հայտնի է դարձել 2008 թվականին, սակայն այն ժամանակ ընդդիմության կողմից նման լուրերի տարածումը համարվում էր գործող իշխանությունների հեղինակությունը խարխլելու փորձ։ Սակայն 2025 թվականի հունվարին լրատվամիջոցները կրկին հիշել են այդ պատմությունը՝ այս անգամ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերը։ Տեսականորեն նման գործարքը կարող էր հանգեցնել հայ-ադրբեջանական տարածքային հակամարտության ավարտին, Միացյալ Նահանգները պատրաստ էր հանդես գալ որպես միջնորդ, սակայն Հայաստանն ամբողջությամբ կկտրվեր Իրանից, իսկ ադրբեջանա-թուրքական տանդեմը, ընդհակառակը, կամրապնդվեր։ Ինչևէ, գործարքը Երևանի նախաձեռնությամբ չի եղել, բայց այսօր Ադրբեջանը պահանջում է իր համար բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որը պետք է անցնի Մեղրիով: «Այո, բանակցություններ են վարվել։ Ալիևն առաջարկեց այդ տարբերակը, բայց ես անմիջապես ասացի, որ Հայաստանը չի կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Ամբողջ գործընթացը մեզ ձեռնտու էր, և ես հենց առաջին իսկ օրերից հասկացա, որ այդ քննարկումները թույլ կտան մեզ համար ընդունելի լուծման գալ։ Ինչո՞ւ էի համոզված այս հարցում: Որովհետև Ալիևը ստանալու էր վեց շրջան, ինչը նշանակում էր, որ կար մոտիվացիա»,- ասել է Քոչարյանը։ ՀՀ նախկին նախագահը ընդգծել է, որ ակնկալում էր, որ Հեյդար Ալիևն ինքը կմերժի առաջարկվող սխեման։ «Դիվանագիտությունը բանակցային գործընթացը քեզ համար ձեռնտու կետի տանելն է»,- հավելել է Քոչարյանը։ Միաժամանակ նա հերքել է այն պնդումները, թե ահաբեկիչների կողմից սպանված Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը չգիտեր բանակցային գործընթացի որոշ նրբերանգների մասին։ Նրա խոսքով, Սարգսյանը տեղյակ է եղել Բաքվի առաջարկի բոլոր մանրամասներին։ «Ի վերջո, որպես կառավարության ղեկավար և խորհրդարանական մեծամասնության ղեկավար, նա չէր կարող անմասն մնալ նման քննարկումներից»,- նշել է նախկին նախագահը։

Ինչևէ, Քոչարյանը պնդում է, որ այդ ամբողջ պատմությունը կրկին հայտնվել է տեղեկատվական տարածքում միայն այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է արդարացնել իր զիջումը Բաքվին նրանով, որ դա այնքան էլ սարսափելի չէ, որքան կարող էր լինել 25 տարի առաջ։ Այդ առնչությամբ Քոչարյանը հիշեցրել է, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն իրենք են տապալել բանակցային գործընթացը, ինչի արդյունքում էլ սկսվել է երկրորդ պատերազմը Ղարաբաղի համար, ԼՂՀ-ն ընկել է, հազարավոր մարդիկ փախստական են դարձել։ Մասնավորապես, ըստ նրա, 2019 թվականին Փաշինյանը հրաժարվեց «Լավրովի պլանից», որի շրջանակներում Հայաստանը Ադրբեջանին կտրամադրեր հինգ շրջանների «անվտանգության գոտին», բայց կկարողանար ԼՂՀ–ն ներառել իր կազմում։ Ճիշտ է, Բաքուն չի համաձայնել դրան, բայց Քոչարյանը պնդում է, որ հենց Երևանը մերժեց առաջարկը, բանակցությունները մտան փակուղի։ «Նա միջնորդներին ասել է՝ դուք ո՞վ էիք, ինչո՞վ էիք զբաղվում 25 տարի, ես ինչ ուզեմ՝ կբանակցեմ… Բանակցային գործընթացը մտել է փակուղի, հետո էլ նա ասել է, որ Արցախը Հայաստան է և վերջ, և դա պատերազմի կոչ էր»,- ասել է Քոչարյանը։

Ավելին, Փաշինյանը դրանով չի սահմանափակվել, վստահ է ՀՀ երկրորդ նախագահը: Այսպիսով, նա որոշել է վերակողմնորոշել Երևանը դեպի ԵՄ, թեև, Քոչարյանի կարծիքով, Ռուսաստանը հզորանում է, իսկ Եվրոպան՝ թուլանում։ Արդյունքում Քոչարյանը հույս ունի, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կպարտվի։ «Մարդիկ իսկապես զարմանում են, թե ինչո՞ւ է աղքատությունն իրենց գլխում, իսկ ՔՊ–ի հարստությունը՝ չհրկիզվող պահարաններում: Այո, ընդդիմության վարկանիշը ցածր է, բայց չեմ կարծում, որ այդպես կմնա»,- եզրափակել է նա։

Մինչդեռ քաղաքագետ Միքայել Զոլյանը ng.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ 2021 թվականի ընտրությունների համեմատ Քոչարյանի ու նրա կողմնակիցների դիրքերը շատ ավելի են թուլացել, և 2026 թվականին նրանք դժվար թե կարողանան հավաքել 10 %-ից ավելի ձայն։ «Ընդհանուր առմամբ, հայ հասարակության համար բավականին ձանձրալի են դարձել պատմական վեճերը այն մասին, թե ով ում ինչ է հանձնել և ինչու։ Փաշինյանը մեղադրում է «նախկիններին», նրանք՝ Փաշինյանին... Իհարկե, ոմանց դա դեռ հետաքրքրում է, բայց մեծամասնությունը երրորդ քաղաքական ուժ է փնտրում։ Այդ ֆոնին Քոչարյանը, զգալով իր դիրքերի վատթարացումը, փորձում է ինչ-որ կերպ մնալ քաղաքական դաշտում։ Նա չի կարող նոր գաղափարներ առաջարկել, բայց կա Ղարաբաղյան հարցը: Այդ թեման է հասարակությանը կտրուկ բաժանում Փաշինյանի և «նախկինների» կողմնակիցների։ Միևնույն ժամանակ, Քոչարյանը Փաշինյանի համար ամենահարմար հակառակորդն է, քանի որ երկուսն էլ ունեն շատ բարձր հակառեյտինգներ»,- նշել է Զոլ յանը։

Ընդ որում, Փաշինյանն ունի առավելություն, որը նրան տվել է ընդդիմությունը: 2021 թվականին Քոչարյանն ու նրա համախոհները պնդում էին, որ եթե իշխանությունը չփոխվի, երկիրը կվերանա, բայց այն կա։ «Հիմա Փաշինյանն այդ հարցում շատ ավելի ամուր դիրքորոշում ունի: Օրինակ՝ 2024 թվականը առաջին տարին է, երբ ռազմական գործողություններ չեն եղել, և հայ-ադրբեջանական սահմանին գործնականում միջադեպեր չեն եղել։ Վարչապետը կարող է վստահորեն ասել, որ իր խաղաղության քաղաքականությունը տալիս է իր պտուղները, իսկ Քոչարյանի կանխատեսումը չի իրականացել»,- կարծիք է հայտնել Զոլյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular