ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի ախորժակն ու... աշխարհաքաղաքական քացախը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիան փորձում է ամեն կերպ օգտվել աշխարհաքաղաքական մի շարք իրողություններից՝ իր ախորժակը բավարարելու նպատակով։ Իսկ «ամենապատեհ» իրադարձությունն Անկարայի համար Ուկրաինայում ընթացող պատերազմն է։ Ռուսաստան Արևմուտք դիմակայության պայմաններում Թուրքիան ձգտեց երկու կողմից շահած դուրս գալ՝ վարելով երկդիմի քաղաքականություն։ Անկարան այդպես էլ վերջնականապես չմիացավ հակառուսական պատժամիջոցներին՝ չնայած ընթացքում բանկերը պատժամիջոցներից խուսափելու համար հրաժարվում էին գործարքներից։

Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ռուսական հումքի համար վերաարտահանման հարթակներից մեկը դարձավ, իսկ շատ ռուսաստանցիներ, իրենց կապիտալով հանդերձ, հանգրվանեցին թուրքական բնակավայրերում։ Ռուսները նաև շարունակեցին Աքքույու խոշոր ատոմակայանի կառուցումը, չնայած պատժամիջոցների հետ կապված որոշ խնդիրներ առաջացան։

Եթե մի ժամանակ Թուրքիան Արևմուտքի կցորդն էր, ապա նոր պայմաններում սկսեց շանտաժ անել Արևմուտքին՝ Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Շվեդիան ստիպված եղավ Թուրքիային հանձնել այն քրդերին, որոնց Անկարայում համարում են սեպարատիստներ ու կասկածում են Քրդական բանվորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։ Մյուս կողմից էլ՝ Էրդողանը Վաշինգտոնից համաձայնություն ստացավ, որ Թուրքիային F16 կործանիչների արդիականացված տարբերակները կմատակարարվեն։

Բայց ռուսների հետ աշխատելով հանդերձ՝ Ուկրաինայի հարցում Անկարան աջակցություն է ցուցաբերում Կիևին՝ իրականացնելով նաև սպառազինությունների մատակարարում։ Իսկ թուրքական քաղաքական շրջանակներում նույնիսկ դիտարկվում է Ղրիմը «վերադարձնելու» տարբերակը։ Բայց Թուրքիայի էրդողանական համակարգը երկրի համար ամենաձեռնտու հանգամանքը համարեց այն, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը կապել է Ռուսաստանի ձեռքերն ու ոտքերը։ Ու Թուրքիան փորձեց ընդլայնվել մի շարք ուղղություններով ու կանգ չառնել։ Առաջին ուղղությունը Հարավային Կովկասն է։ Թուրքիայի անվերապահ աջակցության պայմաններում Ադրբեջանը ամբողջությամբ հայաթափեց Արցախն ու օկուպացրեց այն։ Հիմա առավել ակտիվորեն առաջ են մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեմաներն ու բարձրացնում ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» թեման։ Իսկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացի Թուրքիայի ճանապարհը պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման և Թուրքիայի լուրջ աշխարհաքաղաքական խաղացող դառնալու ճանապարհը։ Ադրբեջանն էլ հիմա փաստացի թուրքական ազդեցության ներքո է։ Այսինքն՝ ուռճացված չեն այն վերլուծությունները, որ եթե Ռուսաստանը չզբաղվի Հարավային Կովկասով, ապա ոչ միայն այս տարածաշրջանը կկորցնի, այլև Միջին Ասիան, որտեղ ևս թուրքական ազդեցությունը բավական ուժեղ է։

Անկարան փորձեց օգտվել նաև Գազայի հատվածում ընթացող պատերազմից ու հատկապես մի կողմից՝ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Իսրայելի, և մյուս կողմից էլ՝ Իրանի ու նրա պրոքսի ուժերի միջև բախումներից։ Ճիշտ է՝ իսլամական աշխարհում Թուրքիայի հեղինակությունը պահելու համար Էրդողանը հավաքներ էր նախաձեռնում, քննադատում Իսրայելին, հանդես գալիս մահմեդականների շահերի պաշտպանության դիրքերից, բայց գաղտնի կերպով Անկարայից օգնում էին իսրայելական կողմին ու մատակարարում ադրբեջանական նավթն ու այլ անհրաժեշտ ապրանքներ։ Ու քանի որ իսրայելի հարվածների արդյունքում Իրանը թուլացած է, իսկ Ռուսաստանի ուշադրությունն էլ Եվրոպայի ուղղությամբ է կենտրոնացած, Թուրքիան փորձեց պահն օգտագործել այս երկու երկրներին Սիրիայից դուրս մղելու հարցում ու Սիրիան մեծ հաշվով վերցնել իր ազդեցության ներքո։

Բայց իրավիճակը շատ արագ կարող է փոխվել։ Արդեն սկսվել է Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու գործընթացն ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Եթե Թուրքիան մի որոշ ժամանակ կարողացավ որպես միջնորդ ներկայացնել իրեն ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ պայմանավորվածությունների հարցում, որի արդյունքում էլ 2022 թվականին Անկարայում կայացավ Հացահատիկային գործարքը, ապա ներկայում իրավիճակը բոլորովին փոխվել է։ Թուրքիան շանս չունի միջնորդություն ներկայացնելու, և նրան փոխարինել է Սաուդյան Արաբիան, որտեղ էլ ռուսական և ամերիկյան պատվիրակությունները հանդիպեցին։ Իսկ երբ արդեն պատերազմը դադարեցնելու համաձայնությունը կայանա, Ռուսաստանի ձեռքերն ու ոտքերը կազատվեն։ Իսկ երբ ազատ ռեսուրսներ ունենա, պարզ է, որ փորձելու է առաջին հերթին Թուրքիային Հարավային Կովկասից դուրս հանել, իսկ հետո վերականգնել իր դիրքերը Սիրիայում։

Մյուս կողմից էլ՝ եթե Իրանը կարողացավ համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ ու նոր գործարք կնքել միջուկային ծրագրի շուրջ, ապա պատժամիջոցները հանելու դեպքում Իրանի տնտեսական հզորացումը կնշանակի, որ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում կարող է թուլանալ։

Ինչ վերաբերում է Իսրայելին, որտեղ հակաիրանական հողի վրա որոշ շրջանակներ առաջ են քաշում «Զանգեզուրի միջանցքը» բացելու և Ադրբեջանին աջակցելու տարբերակներ, ապա վերլուծաբաններից շատերն այն կարծիքին են, որ դրա արդյունքում Թուրքիայի չափից ավելի հզորացումը կարող է խնդիրներ ստեղծել իրենց համար ու ավելի ագրեսիվ քաղաքականություն վարել Թել Ավիվի նկատմամբ։

Արևմուտքին ևս ձեռնտու է, որ Թուրքիան որոշակիորեն զսպվի ու գա կանխատեսելիության տիրույթ, քանի որ Էրդողանն արդեն այնպիսի աստիճանի է հասել, որ տարբեր հարցերի շուրջ ուղղակի պահանջներ է ներկայացնում արևմտյան երկրներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular