ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուժակն առաջին ներարկումն արել է, ու խփել են. երբ է մահացել հիվանդը. մանրամասներ Ազատանի բռնության դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչ կատարվել է այս լուսաբացին Շիրակի մարզի Ազատան գյուղում՝ Չարխիֆալակյանների բնակարանում, տեղաբնակներն ասում են՝ անհավատալի է:

Թե ի՞նչ պատճառով է փետրվարի 21-ին՝ ժամը 04:30-ից 05:00-ի սահմաններում կանչով Ազատան գյուղ մեկնած շտապ օգնության 31-ամյա բուժակը ծեծի ենթարկվել, Ազատանի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է՝ մանրամասներ չգիտի, սակայն ընտանիքը երբեք աչքի չի ընկել ագրեսիվ պահվածքով: Նրա խոսքով՝ զարմացած են տեղի ունեցածից:

«Շատ լավ ընտանիք են, մենք էլ ենք ահավոր զարմացած, թե ինչի համար է դեպքը եղել: Ծեծկռտուքի, նման դեպքերի հետ հեչ կապ չեն ունեցել իրենք երբեք: Շնորհքով, խելոք մարդիկ են, տղեքն էլ, տարիքով մեծն էլ՝ Գենյան, ում համար, որ կանչել են շտապ օգնությունը: Գիշերն է եղել դեպքը, ես էսօր ամբողջ օրը ճամփա մաքրելու գործին եմ գյուղացիների հետ, հլը չեմ գնացել, որ տեղում իմանամ, բայց շատ տարօրինակ բան է»,- մանրամասնում է վարչական ղեկավարը:

Մեզ հետ զրույցում կատարվածից որոշակի մանրամասներ է ներկայացրել Հանրապետական շտապ օգնության ծառայության Հյուսիսային տարածաշրջանի ղեկավար Կարեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ այս պահին պատկերացում չունի բռնության բուն պատճառի մասին. գործը իրավապահների տիրույթում է: Ենթադրություններ չեն անում, սպասում են քննչական գործողությունների ընթացքին: 

Թորոսյանը հստակ նշում է՝ իր աշխատանքային խումբը կանչից անմիջապես հետո դուրս է եկել և չափորոշիչով սահմանված ժամանակից էլ շուտ է հասել Ազատան: Բուժակ Քոլոյանը բանիմաց, խելոք և հավասարակշիռ անձ է: Թե ի՞նչը կարող էր նման բռնության պատճառ դառնալ, չի պատկերացնում:

«Կանչը ձայնագրվում է վայրկյանով, րոպեով, երևում է՝ մեքենան երբ է դուրս եկել, երբ է հասել: Ամեն ինչ նորմայի սահմաններում է եղել: Բուժակն առաջին ներարկումն արել է, փորձել է կապ հաստատել մեր օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, որպեսզի բժշկական բրիգադ մոտենա, դեպքը տեղի է ունեցել, էլ չի հասցրել այդ գործառույթը անել»,- ասում է Թորոսյանը:

Նշենք, որ հիվանդը, ում համար եղել էր կանչը, մահացել է:

Գենյա Չարխիֆալակյանը միջադեպի ընթացքո՞ւմ է մահացել, թե՞ արդեն մահացած է եղել մինչ շտապ օգնության տեղ հասնելը՝ հարցին ի պատասխան՝ Թորոսյանը նշում է՝ շտապ օգնության խմբի ներկայությամբ չի մահացել տղամարդը. «Մահը երևի տեղի է ունեցել հետո, երբ որ արդեն մեր աշխատանքային խումբը դուրս է փախել: Մեր բուժակի ներկայությամբ մահը չի արձանագրվել»:

Մահացածը, ըստ Կարեն Թորոսյանի, նոր է հիվանդանոցից դուրս գրված եղել: Երբ շտապ օգնության խումբը հասել է, գիտակցության կորուստ է ունեցած եղել:

«Պուլս ունեցել է, ճնշում ունեցել է՝ 30/50, ունեցել է գիտակցության կորուստ: Բուժակն առաջարկել է արագ տեղափոխել հիվանդանոց, ստորագրությամբ հրաժարվել են: Երևի 5-7 րոպե է տևել այս իրավիճակը: Ես բուժակին մի պահ եմ տեսել, ասաց՝ ոչինչ չեմ կարող ասել, թե պատճառն ինչն էր: Մի ներարկում արել եմ, վերցրել եմ պլանշետը, որ բժշկական նոր խումբ կանչեմ, խփել են: Ինքը պատերազմի մասնակից տղա է, համեստ, գիտակ, գյուղի տղա է, համագյուղացիների կողմից սիրված, հարգված, մեր լավագույն բուժակներից մեկն է»,- ասում է Թորոսյանը:

ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ դեպքի պահին 44-ամյա տղամարդը մոխրամանով հարվածել է բուժակ Մհեր Քոլոյանի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

«Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասում է՝ բուժակին ամբուլատոր բուժում է ստացել, հոսպիտալացում չի եղել:

«Տուժածն ունեցել է դեմքի կտրած, արյունահոսող վերքեր, քթի ոսկրերի բեկորային կոտրվածք՝ տեղաշարժով, քթային արյունահոսություն: Ամբուլատոր օգնություն ստացել, գնացել է: Ուղեղի ցնցում չի ախտորոշվել»,- ասում է Խաչատրյանը:

44-ամյա տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 21-ին Շիրակի մարզում հերթական անգամ բռնություն է կիրառվել իր մասնագիտական աշխատանքը կատարող առողջապահական համակարգի աշխատակցի նկատմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular