ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սնոուբորդ

ՖՈՏՈ

Սնոուբորդը սպորտային սարքավորում է՝ հարթ, սայթաքուն հատակով տախտակ, որի վրա ամրացված է կանտ և հենարան ոտքերի համար (հատուկ տեխնիկայի օգնությամբ սնոուբորդի շարժումը վերահսկելու մետաղական ժապավեն)։ Սնոուբորդ բառը թարգմանվում է որպես «ձյունատախտակ»:

Ընդհանրապես ընդունված է, որ սնոուբորդի պատմությունը սկսվել է 1929 թվականին ավստրիացի Մայքլ Բուրշետի լեռից էպիկական վայրէջքով։ Ամբողջ էպիկականն այն էր, որ նա դա անում էր ոչ թե դահուկներով, ինչպես այն ժամանակ ընդունված էր, այլ տախտակով որի վրա ղեկի փոխարեն պարան էր։

Հետո՝ 1939 թվականին ԱՄՆ-ի Չիկագոյում ոմն Վերն Վիկլենդ սահում էր  բլրի վրայով մի կառուցվածքով, որն անորոշ կերպով հիշեցնում էր ժամանակակից սնոուբորդ: Այն պատրաստված էր տախտակներից, որոնք օգտագործվում էին տակառներ հավաքելու համար: Նա առաջինն էր, ով արտոնագիր ստացավ իր ստեղծագործության համար, որը հիշեցնում էր սնոուբորդ։

1963 թվականին ԱՄՆ-ի դպրոցի աշակերտ Թոմ Սիմսը հաջողությամբ պաշտպանեց լեռներից սահելու համար նախատեսված տախտակի իր կառուցվածքը, որը նա անվանեց «Ski Board»: Առաջին նախատիպը, որը նման է ժամանակակից սնոուբորդի, իր դստեր համար հորինել է Շերմոն Պոպենը 1965 թվականին։ Նա միացրեց երկու դահուկներ և դրանց վրա պարան կապեց, որպեսզի կարողանա ղեկավարել դրանք: Նա իր գյուտն անվանեց սնյորֆ։ Snurf-ը կառուցվածքով նման էր սկեյտբորդի՝ միայն առանց անիվների։ Նրա դստերը, մյուս երեխաներին ու ընկերներին շատ դուր եկավ այդ մարզագույքը։ Շերմանն արտոնագիր ստացավ իր Snurf-ի համար և արտադրության իրավունքները փոխանցեց Բրունսվիկին։ 1966 թվականին սկսվեց դրանց արտադրությունը։ Նորամուծությունը շատ արագ ձեռք բերեց ժողովրդականություն, և վաճառվեց նոր մարզագույքի մոտ կես միլիոն օրինակ: 1969 թվականին Բոբ Ուեբերը ստեղծեց սնոուբորդի մեկ այլ տարբերակ։ Նա բարելավեց սնյորֆը և ավելացրեց ոտքերի ամրացուցիչներ: Նա իր գյուտը անվանեց սքայբորդ:

1977 թվականին Ջեյք Բարթոնն ավարտելով քոլեջը սկսեց զարգացնել այն, ինչը հետագայում կոչվեց Ջեյք Բերթոնի սնոուբորդ: Տախտակի վրա սահելու սիրահարները բաժանվեցին երկու խմբի՝ ոմանք դեմ էին դրան, քանի որ Բարթոնի սնյորֆը տարբերվում էր մյուսներից և նման չէր բնօրինակին, մյուսներն ընդունում էին, որ այն ավելի լավն է: Արդյունքում գնալով սնոուբորդն ավելի ու ավելի տարածված դարձավ, և սկսվեցին առաջին առաջնությունները։

1982 թվականին Փոլ Գրեյվսը կազմակերպեց սնոուբորդի առաջին ազգային առաջնությունը։ 1984 թվականին որոշում կայացվեց անցկացնել սնոուբորդի աշխարհի գավաթի առաջին մրցումը։ Այն ժամանակ վատ վերահսկելիության պատճառով շատ հանգստավայրեր արգելում էին սնոուբորդ վարել իրենց տարածքում։ Մինչև 1985 թվականը Եվրոպայի և ԱՄՆ-ի լեռնադահուկային հանգստավայրերի միայն 7 %-ն էր առաջարկում սնոուբորդի համար հարմարություններ: Բայց այդ ցուցանիշն աճեց սնոուբորդի կատարելագործմանը զուգահեռ։ Արդյունքում 1994 թվականին սնոուբորդը պաշտոնապես ներառվեց ձմեռային օլիմպիական խաղերում։ 2000 թվականի տվյալներով այդ էքստրեմալ սպորտով զբաղվողների թիվը գերազանցել է յոթ միլիոնը և շարունակում է արագ աճել։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular