ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի «եվրոհետսողալ»–ը նրա ԱՄՆ կատարած վերջին ձախողված այցի հետևանքն է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ երևույթին, Հայաստանի իշխանությունները որոշել են «թաքնվել» և բացի «կոռումպացված պաշտոնյաներից» ապօրինի ձեռք բերված գույքի «բռնագրավման» վերաբերյալ իմաստով հիմար  և ծիծաղելի հայտարարություններից բացի առայժմ ոչինչ չանել, գրել է լրագրող Արման Աբովյանը VERELQ պորտալում, գրում է eadaily.com–ը։ Փորձագետի կարծիքով, այն, ինչը շքեղորեն կոչվում է «կոռուպցիայի դեմ պայքար», կոչված է մեղմելու քաղաքացիների սոցիալական դժգոհությունը հարկային տեռորի և սոցիալական թալանի հետ կապված, որն իրականացրել են Հայաստանի ներկայիս իշխանությունները։ Եվ, եթե դրան գումարենք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ տարբեր տուգանքների համատարած կիրառումը, ապա իրավիճակը դառնում է առավել քան կրիտիկական։ Եվ այդ ամբողջ քաոսի ֆոնին Նիկոլ Փաշինյանը բիզնեսի ներկայացուցիչներին կոչ է անում երկխոսության։ Բայց դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության ողջ գաղափարախոսությունն է չարաչար ձախողվել։ Սկսած ռուսաֆոբիայով Հայաստանի բնակչությանը լցնելուց, թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ նվաստացուցիչ պահվածքից և վերջացրած արտաքին խաղացողների կամքի հնազանդ կատարմամբ։

Այս համատեքստում շատ հետաքրքիր է «Ընկեր գեներալ» Telegram ալիքի հեղինակ  դիրքորոշումը, որը հետևողականորեն քննադատում է Հայաստանի իշխանությունների ԵՄ նկրտումները:

«Իհարկե, Փաշինյանը մի փոքր հետ է սողացել եվրաինտեգրման նախագծից։ Ամենևին պատահական չէ, որ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եգոյանն ասել է, որ, պարզվում է, խորհրդարանը չէր էլ մտածում որևէ հանրաքվեի մասին, և որ Եվրոպայի հետ գործընկերությունը տեղի է ունենալու «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի շրջանակներում։ Հիմնական հարցն այն է, թե ո՞ւմ է ուղղված այդ ապաշխարությունը: Շատ կասկածելի է, որ Պուտինին: Նման բանավոր ակրոբատիկայով Պուտինին չես համոզի: Եվ դա նրան պետք էլ չէ։ Պուտինը սպասում է այս հայկական ծաղրածուների վերջին, որից հետո էլ կերևա, թե ինչ անել:
Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի «եվրոհետսողալը» ԱՄՆ կատարած ձախողված այցի և փոխնախագահ Վենսի հետ երկխոսության հետևանքն է։ Նիկոլ Վովաևիչին իրեն հասկանալի լեզվով ասել են, որ Եվրամիության հետ հարաբերություններն այսօր քաղաքականապես վնասակար են Միացյալ Նահանգների համար, որը որոշել է «ծերուկ Եվրոպան» հռչակել անազատության և ոչ ժողովրդավարական կառավարման տարածք: Եվ ինքնիշխան Հայաստանն անմիջապես ճշգրտել է իր ընթացքը, որը, ինչպես մինչև վերջերս պնդում էին ամենատարբեր Ալեն Սիմոնյաններ, համապատասխանում է ժողովրդի ձգտումներին։ Ժողովուրդը կսպասի, եթե Թրամփն է ասել»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular