ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուրգեն Մարգարյանը հետմահու պագևատրվել է «Արիության համար» շքանշանով. պատմության այս օրը (21 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մայրենի լեզվի միջազգային օրը, Բելառուս՝ Կադաստրի և քարտեզա-գեոդեզական ծառայության աշխատողների օր, Ֆրանսիա՝ Ֆրանսիական դիմադրության այլազգի մասնակից զոհերի հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828– Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Թուրքմենչայի պայմանագիրը, որով ավարտվել է 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմը։

1834 –ծնվել է գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը։

1882- Թիֆլիսում լույս է տեսել «Արձագանք» պարբերականի առաջին համարը (խմբագիր Աբգար Հովհաննիսյան):

1888 - ծնվել է  ռուսահայ մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Երվանդ Կողբետլյանցը։

1902 –վախճանվել է հայագետ Ալեքսանդր Երիցյանը։

1909 - ծնվել է նկարիչ, մանկավարժ Բաբկեն Քոլոզյանը։

1919 - վախճանվել է  գրող Լևոն Մանվելյանը։

1937 - ծնվել է վավերագրական կինոյի վարպետ Միքայել Վարտանովը, որը  եղել է Սերգեյ Փարաջանովի մոտիկ ընկերը, և դրա պատճառով հետապնդվել է Խորհրդային իշխանությունների կողմից։

1944 – ֆրանսահայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար Միսաք Մանուշյանն իր խմբի 21 անդամների հետ միասին գնդակահարվել է Փարիզում, հետագայում նրան շնորհվել է Ֆրանսիայի ազգային հերոսի կոչում։

1994- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալիի հետ։

1996- վախճանվել է բանաստեղծ Վահագն Դավթյանը։

2002-Կենտրոն և Նոր-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել 2001 թվականի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի անզգույշ սպանության համար եւ դատապարտել երկու տարի ժամանակով ազատազրկման։

2003-Մատենադարանի մոտ տեղի է ունեցել Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը:

2005-Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ծառայության ընթացքում ցուցաբերած արիության և ինքնազոհության համար լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը հետմահու պագևատրվել է «Արիության համար» շքանշանով:

2008- Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում նախաձեռնվում է «անդադար ակցիա»:

2011- միջազգային «Պրոդէքսպո-2011» ցուցահանդեսում ներկայացվել է հայկական Great Valley կոնյակը և մեծ գովեստի արժանացել։

2018 - վախճանվել է  ազատամարտիկ, «Արամ Մանուկյան» ջոկատի հրամանատար Թաթոս Գևորգյանը։

2019-վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամներին 6 ամսվա ընթացքում որպես բարեգործություն փոխանցվել է 2 միլիոն 315 հազար ԱՄՆ դոլար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1624 — ծնվել է հոլանդացի բարոկկո ոճի գեղանկարիչ Դիրկ (Թեոդոր) վան Բաբոյուրենը, որը հանդիսանում է կարավադժիզմի ուտրեխյան դպրոցի հիմնադիրը։

1677 - վախճանվել է  հոլանդացի փիլիսոփա, աթեիստ Բենեդիկտ Սպինոզան։

1784 —համաձայն Ռուսաստանի կայսրուհի Եկատերնա 2-րդի հրամանի Ղրիմում հիմնադրված նավահանգիստ-ամրոցը ստացել է Սևաստոպոլ անվանումը։

1804 —անգլիացի Ռիչարդ Տրեվիտնիկն առաջին անգամ ցուցադրել է ինքնաշարժ շոգով աշխատող ռելսերի վրայով շարժվող կառքը, որը հանդիսանում է շոգեքարշի նախատիպը։

1811 —Հեմֆիր Դևին ներկայացրել է իր կողմից հայտնագործած քլոր գազի հատկությունները։

1836– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Լեո Դելիբը։

1848– Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը Լոնդոնում հրատարակել են Կոմունիստական կուսակցության մանիֆեստը։

1852– վախճանվել է ռուս նշանավոր գրող, արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ, ռուս գրականության դասականներից մեկը հանդիսացող Նիկոլայ Գոգոլը։

1866 — ծնվել է գերմանացի միկրոբիոլոգ և իմունոլոգ Ավգուստ Վասերմանը, որը հայտնագործել է սիֆիլիս հիվանդության ախտորոշումը (այսպես կոչված «Վասերմանի ռեակցիան»)։

1885 —Վաշինգտոնում բացվել է Ջորջ Վաշինգտոնի արձանը։

1893– ծնվել է իսպանացի կիթառահար Անդրես Սեգովիանը, որը համարվում է ժամանակակից ակադեմիական կիթառային երաժշտության հիմնադիրը։

1953 —Ջեյմս Ուոտսոնը և Ֆրենսիս Կրիկը ներկայացրել են ԴՆԹ-ի կառուցվածքային մոդելը՝ կրկնակի պարույրը։

1973 – ստորագրվել է Վիենտյանյան պայմանագիրը, համաձայն որի ավարտվել է Լաոսի քաղաքական պատերազմը։

1973 —Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչը Սինայան թերակղզում խփել է լիբանանյան  Boeing 727 մարդատար ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 108 մարդ։

1984 - վախճանվել է ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Շոլոխովը։

2008 —ժամը 03:26-ին տեղի է ունեցել Լուսնի լրիվ խավարում։

2009 —չինական Գուցզյաո քաղաքի ածխի հանքահորերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ամենաքիչը 74 հանքափոր։

2017 —վախճանվել է ամերիկացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քեննետ Ժոզեֆ Էրրոուն։

2022-Ռուսաստանը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը:

2023 —Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը СНВ-III պայմանագրին:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular