ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում չեն բացառել ապագայում «3+3» ձևաչափին մասնակցությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանն ապագայում կարող է մասնակցել Հարավային Կովկասի առանցքային հարցերի շուրջ «3+3» ձևաչափի աշխատանքներին, եթե դրա համար որոշակի հանգամանքներ ստեղծվեն։ Այս մասին լրագրողներին ասել է հանրապետության խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գեորգի Վոլսկին։

«Հետագայում հնարավոր է ինչ-որ բան, բայց այս փուլում ոչինչ չի կանխատեսվում, որը քաղաքական կամ տնտեսական առումով արդարացներ մեր մասնակցությունն այս ձևաչափին։ Այնպես որ, սպասենք գործընթացներին»,- ասել է Վոլսկին։

Նա հավելել է, որ Վրաստանն այս հարցում պետք է ճիշտ քաղաքականություն վարի։ «Ցավոք, Վրաստանը չունի այն ռեսուրսները, որոնք կարող են ազդել աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա, բայց մենք ճիշտ քաղաքականություն ենք ընտրել և մեր երկրում կայունությունը պահպանել ենք մինչ օրս»,- ասաց քաղաքական գործիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular