ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում կատարված ավազակությունը բացահայտվել է. չորս օտարերկրացի կալանավորված է (տեսանյութ)

ԻՐԱՎՈՒՆՔ

Փետրվարի 12-ին, ժամը 17.31-ին, հրազենային վնասվածքի վերաբերյալ կանչ է ստացվել շտապօգնություն: Խումբը մեկնել է մայրաքաղաքի Րաֆֆու փողոց, որտեղ հայտնաբերել է 61-ամյա տղամարդու` գլխուղեղի վնասվածքով: Հայտնում են ՆԳՆ-ից:

Ստանալով տեղեկությունը` դեպքի վայր են մեկնում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական ոստիկանության ու Մալաթիայի համայնքային բաժնի ղեկավարներ ու ծառայողներ` օպերատիվ խմբով:

Տուժած տղամարդը Մալաթիայի շուկայում գտնվող արտարժույթի փոխանակման կետի սեփականատերն էր: Նա տալիս է հաղորդում, որ ժամը 17.30-ի սահմաններում Րաֆֆու փողոցում երկու անծանոթ տղամարդ մոտեցել են իրեն, դեմքին փչել արցունքաբեր գազ, գետնին գցել, հարվածներ հասցրել և ձեռքից հափշտակել երկու պայուսակ, որոնց մեջ եղել են տարադրամի փոխանակման կետի գումարները:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մալաթիայի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական ոստիկանության ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություններ, որոնք իրացվեցին ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համագործակցությամբ: Օպերատիվ աշխատանքի և Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների վարույթային գործողությունների արդյունքում հիմնավորվեց, որ ավազակային հարձակումը կատարել է օտարերկրյա չորս քաղաքացի, որոնցից մեկը` ազգությամբ հայ:

Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձինք դեպքի վայր ժամանել են «Հյունդայի Ակցենտ» մակնիշի մեքենայով, որի համարանիշները եղել են փոխված:
Փետրվարի 13-ին Օհանովի փողոցում «Հյունդային» հայտնաբերվեց: Մեքենայի սրահում կային բժշկական դիմակ ու ձեռնոցներ, որոնք, ըստ նախնական տեղեկության, ավազակային հարձակում գործած անձինք կրել էին հանցագործության ժամանակ:
Հետագա լայնածավալ միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ հանցավոր խմբի անդամներից երկուսը հանցագործությունն ավարտին հասցնելուց հետո գնացել են Երևանում նախօրոք վարձակալած տուն և երեկոյան մեկնել են օդանավակայան:
«Տեղեկություններ են ստացվել նաև, որ ավազակային հարձակում կատարած անձանցից երկուսը «Զվարթնոց» օդանավակայանում են և ցանկանում են լքել Հայաստանի տարածքը: Օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է օդանավակայան: Պարզվել է, որ նրանցից մեկն արդեն անցել է անձնագրային հսկման տարածքը»,-ներկայացնում է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը:
Փախուստը կանխել հաջողվեց: Գիշերը, ժամը 4.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանում երկուսն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

Ազգությամբ հայ 24-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց իրեղեն ապացույց հանդիսացող 13 500 դոլար, ավելի քան 163 հազար ռուբլի ու 200 եվրո: Նրա 29-ամյա հանցակցի խուզարկությամբ հայտնաբերվեց 13 600 դոլար, 325 հազար ռուբլի և 200 եվրո:
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում ստացվեցին օպերատիվ տվյալներ, որ ավազակային հարձակում կատարած մյուս երկու անձինք գտնվում են իրենց կողմից նախապես վարձակալած տանը: Հետագա միջոցառումներով նրանք նույնպես հայտնաբերվեցին, ձերբակալվեցին ու ներկայացվեցին նախաքննական մարմին»,- նշում է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը։
Փետրվարի 14-ին, երեկոյան ժամը 6-ին, Երևանի քրեական ոստիկանները նախ Երվանդ Քոչարի փողոցում ձերբակալեցին հանցավոր խմբի երրորդ` 30-ամյա անդամին: Այս օտարերկրացին արդեն իսկ հետախուզման մեջ էր անցած տարի Մասիսում և Մալաթիայի վարչական տարածքում կատարած ավազակությունների մեղադրանքով: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 70 հազար ռուբլի, 75 հազար դրամ, 150 եվրո և յոթ հազար դոլար: Սրանից էլ մեկ ժամ չանցած` Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվեց ու ձերբակալվեց նաև խմբի չորրորդ անդամը՝ 38-ամյա տղամարդ, որն, ի դեպ, 2021 թվականի հունվարից Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր շորթման մեղադրանքով: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 134 հազար ռուբլի և 266 հազար դրամ:

«Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ տեղեկություն է ստացվել, որ հանցակիցներից մեկը իր մոտ եղած գումարի մի մասը փոխանցել է ծանոթին, որը բացատրական աշխատանքի արդյունքում հափշտակած գումարն ամբողջությամբ ներկայացրել է նախաքննական մարմին»,-նշում է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը։

Այս ծանոթը` Արարատի մարզի բնակիչ 70-ամյա կինը, նախաքննական մարմին ներկայացրեց ավելի քան 3,5 միլիոն դրամ և 11 600 դոլար:
Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հանցավոր խմբի երկու անդամների` Երևանում վարձակալած բնակարանում հայտնաբերվեց հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տիպի ատրճանակի նմանվող մեկնարկային ատրճանակը:

Բոլորն էլ կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular